Imyerevan.com-ը գրում է․

Նրա ստեղծագործություններում արդեն կային զրուցակցին հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ, էլ ի՞նչ կարիք կար դրանք երկրորդ անգամ կրկնել: Գրողի լուսանկարները շատ չեն: Մաթեւոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, մի թղթապանակում խնամքով պահպանում է տարբեր տարիներին ու տարբեր մարդկանց կողմից արված լուսանկարները: Դրանցից շատերը պատահական են, աշխատանքի կամ հանգստի պահին: Լուսանկարներից շատերում Հրանտը մեջքով է կանգնած կամ նստած: Imyerevan.com-ը գրողի անձնական արխիվից գտել ու առանձնացրել է դեռ չհրապարակված մի քանի լուսանկար:

Էջմիածնում արված լուսանկարը Մաթեւոսյանի այն քիչ նկարներից է, որտեղ ժպտում է:



Ժամանակ առ ժամանակ հավաքվում էին հայտնի գրողներն ու մոռանում գրականության, ընտրած ուղու, ակամայից ուսերին վերցրած բեռի մասին: Սեղանի շուրջ սկսվում էր պարզ ու հասարակ մարդկային զրույցը, ձգվում մինչեւ ուշ գիշեր, շատ հաճախ՝ մինչ առավոտ: Լուսանկարում Հրանտ Մաթեւոսյանն է, Վահագն Դավթյանն ու Համո Սահյանը (ձախից՝ աջ):


«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանումների համար նախապես ընտրվել էր սցենարի հեղինակի՝ Հրանտ Մաթեւոսյանի, ծննդավայրը՝ Լոռին: Լուսանկարում տեղանքի ընտրության պահն է: Աջից առաջին կանգնածը ռեժիսոր Հենրիկ Մալյանն է, երկրորդը՝ Հրանտ Մաթեւոսյանը:


Վատ ճանապարհների պատճառով որոշվեց ֆիլմը նկարահանել Տավուշի Խաշթառակ գյուղում: «ՈւԱԶ» մեքենան Ահնիձորի ճանապարհին փչացավ: Որոշեցին քար նետելու մրցույթ կազմակերպել, մինչեւ անսարքությունը վերացվի: Ներկաները պնդում են՝ այդ մրցույթում Մաթեւոսյանն անգերազանցելի էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել