Բրեդ Փիթը առաջին տղամարդն է, որը նկարահանվել է լեգենդար Chanel No. 5-ի գովազդային տեսահոլովակում:

Մինչ այդ 91 տարվա գովազդային պատմության մեջ նկարահանվել էին միայն կանայք, որոնց թվում են Կատրին Դենյովը, Նիկոլ Քիդմանը:

Ինչպես տեղեկացնում է lady-ն, տեսահոլովակի համար Բրեդ Փիթը ստացել է 7 մլն դոլար:

«Լեգենդը պահպանելու համար անհրաժեշտ է փոխել տեսակետը»,- հայտնել է Chanel Fragrance & Beauty-ի տնօրեն Անդրեա Դավաքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել