1. Կա՞ արդյոք աշխարհում գոնե մեկ պետություն, բացի Հայաստանից, որի տարածքում գործող բանկերն այդ պետության քաղաքացիներին վարկը տրամադրում են այլ երկրի տարադրամով։
2. Եթե Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելված է որևէ գործարք կատարել տարադրամով, ինչո՞ւ է դա թույլատրվում բանկերին: Օրինակ, վարկեր տրամադրել տարադրամով: Ինչո՞ւ չի կարելի որևէ ծառայություն մատուցել կամ սնունդ, հագուստ, ավտոմեքենա, անշարժ գույք և այլ բաներ վաճառել տարադրամով, իսկ ՓՈՂ վաճառել տարադրամով կարելի է:
Հ.Գ. Միանգամից ասեմ, որ երբևիցե վարկից չեմ քաշվել. վաղուց արդեն վարկ չունեմ վերցրած, այսինքն՝ հարցս անձնական բնույթ չի կրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել