Orer.am-ը գրում է.
Էլեկտրոնիկա արտադրող ամերիկյան Apple ընկերության արժեքը գերազանցել է 700 միլիարդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին հաղորդել է Telegraph թերթը:
Այսպիսով, Aplle-ը դարձել է պատմության մեջ ամենաթանկ ընկերությունը և Նյու Յորքում սակարկությունները փակվելուց առաջ գնահատվել է 710,735 միլիարդ դոլար: Բացի դրանից, այն դարձել է պատմության մեջ առաջին ֆիրման, որի արժեքը գերազանցել է 700 միլիարդ դոլարը:
Ինչպես նշում է «ինտերֆաքս»-ը, հունվարին Apple-ը գերազանել է եռամսյակային շահույթի պատմական ռեկորդը՝ երեք ամսում վաստակելով 18 միլիարդ դոլար:
Apple-ի գործարարության ներկայիս գնահատումը մոտավորապես կրկնակի առաջ է անցել Google-ից, 8 անգամ՝ McDonald’s-ից և 24 անգամ՝ Twitter-ից: ԱՄՆ-ի ամենաթանկ ընկերությունների թվում նրա ամենամոտ հետապնդողն Exxon Mobil նավթային հսկան է, որը գնահատվում է 384 միլիարդ դոլար: