Ամեն դրսից եկած բան հո որակյալ չի՞. արդեն քանի օր է՝ իտալացի դաշնակահարի արկածներն են քննարկում: Ցավալի է, որ մեր երաժշտասեր հասարակության մեծ մասը շտապեց քննադատել մեր դիրիժորին՝ Կարեն Դուրգարյանին՝ առանց խորանալու մանրամասների մեջ. ասել է թե՝ եթե իտալացի դաշնակահար է, ուրեմն վերջ... Բայց ախր ի՞նչ անենք՝ իտալացի է... Ի՞նչ անենք, որ Կարենն էլ Հայասատանում է մնացել, չի արտագաղթել, ուրեմն նա դրսից է՝ պուպու՞շ է, Կարենն էլ՝ քը՞խ... Կարենի նման մասանգետներին դրսում փնտրում են, իսկ մենք՝ հանուն մի անհայտ, անպատրաստ երաժշտի, քննադատում ենք... Ախր հո գոռալ-կանչելով չի. էդ մարդը հազար հոգու հետ համերգ է տալիս, ինչո՞ւ պիտի հանկարծ այս մեկի հետ խնդիր ստեղծեր...
Մի բան ակնհայտ է. իտալացին կարծել է, թե եկել է մի երկիր, որտեղ արվեստից բան չեն հասկանում, ու ինքն Իտալիայից է, ուրեմն վերջ... Բայց ինքներդ հիշեք՝ նրա անունը ծանո՞թ է ձեզ...... Ես ինքս էլ հետևում եմ շատուշատ դաշնակահարների գործունեությանը, քանի որ հայրս էլ դաշնակահար է, ու հետաքրքրում է ինձ, բայց երբեք չեմ լսել Գոնսալեսի մասին` իբրև հանրահայտի... Իսկ անունը հնչեղ ու հարազատ է թվում, քանի որ օտար է ու մի տեսակ սերիալային...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/985893621421596?from_close_friend=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել