Newsline.am-ը գրում է․
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այսօր Մինսկում նախատեսված հանդիպումն անվանել է Ուկրաինական հակամարտության կրտիկական կետ, գրում է РИА Новости-ն:
«Այն, ինչ այսօր տեղի կունենա, շրջադարձային կլինի՝ լավ կամ վատ ուղղությամբ»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:
Նշենք, որ այսօր Բելառուսի մայրաքաղաքում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեսակետը, որ միսնկյան հանդիպումը կարող է բեկումնային լինել Ուկրաինայի հակամարտության համար:
Նախատեսվում է, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:30-ին: