Գրառումս ոստիկանության համար է, և ակնկալում եմ, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այն կփոխանցի համապատասխան ստորաբաժանմանը և խնդրին լուծում կտրվի...
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում Ճանապարհային ոստիկանության կողմից պատշաճ կանոնակարգված չեն երթևեկության կանոնները, որի արդյունքում օրվա գրեթե բոլոր ժամերին տեղի է ունենում մեքենաների խճճում: Հաճախակի են վթարները, որի արդյունքում, ցավոք, քիչ չեն ողբերգական վերջաբան ունեցողները...
Հավելեմ նաև, որ Արցախի պողոտայի առավելագույն արագությունը 70կմ/ժ է, որի առկայությունը բավականին վտանգավոր է և խոչընդոտ է ստեղծում Այվազովսկու փողոցից Արցախի պողոտա մտնող մեքենաների համար։
Հարցն արդիական է, որը քննարկվել է բազմաթիվ վարորդների, ինչպես նաև պետավտոտեսուչների հետ: Վերջիններս նույնպես համակարծիք են, որ խնդրին պետք է լուծում տալ լուսաֆորի տեղադրմամբ...
Հ.Գ. Լուսանկարում երևում է թարմ ավտոպատահարը
Դավիթ Սանասարյան
Երևանի ավագանու անդամ
Խաչմերուկի ամենաթեթև վիճակի տեսանյութը`