Կարապետյանից ժառանգած թալանը շարունակվում է։ Մոդելի հիմքը գցվեց Վանո Սիրադեղյանի ձեռամբ, երբ բոլորը պարտավոր էին գնել ավտոմեքենայի՝ հրդեհ հանգցնող բալոնները, հետո էլի սենց լիքը միանվագ փող աշխատելու սխեմաներ կիրառեցին, բայց, միևնույնն է, շեդևրը մնաց այս պարտադիր, ոչինչ չտվող ծառայությունը, քանի որ պարբերաբար վճարում ենք ոչնչի համար։
Հիշեցնեմ, թե ինչպես սկսվեց այս թալանը. երկու ջահելի նստեցրին էկրանի դիմացը, թե իբր գյուտ են արել, գազի արտահոսքի սարք են բերել Հայաստան (էտ գյուտն իբեյում ու ալիբաբայում լցրած է)։ Աշխարհի ոչ մի երկրում դրա տեղադրումը պարտադիր չի, գինն էլ՝ որակյալը մի քիչ բարձր է, բայց մեր տներում տեղադրած չինականը բարձր չի։ Հետո դրա անվան տակ մտցրին այս ծառայություն կոչեցյալը, իբր ռիսկն են նվազեցնում։ Հա, տներում տեղադրած PUHAI սենսորի կյանքն էլ երեք տարի է, այսինքն՝ մեր տներում այս պահին ֆանտիկ ենք միացնում հոսանքին։ Այ անբարոյականներ, հերիք չի՞ թալանեք, չե՞ք հասկանում՝ ուր եք գլորում երկիրը, պատկերացնում ե՞ք, թե այս վճարը տոկոսով աղքատ ընտանիքի գազի սակագնի մեջ ինչ մեծ թիվ է կազմում։ Քանի՞ մարդու կյանք կփրկվեր, եթե այս ահռելի գումարն ուղղվեր, ասենք, առողջապահությանը, հերիք չի՞ սուտի անվտանգության անվան տակ մարդկանց մաշված գրպանները մտնեք։ Հայաստանին ամենաշատ վնաս տված հանձնաժողովը Նազարյանի այս զիբիլն է, որը սպասարկում է միայն կորպորացիաների շահերը, մինչդեռ ստեղծվել է ուղիղ հակառակ նպատակով։ Թուու՜
Կից նյութն այստեղ