BigSpicy Paneer Wrap ճաշատեսակը նման է սովորական հնդկական փողոցային ճաշատեսակներին` կծու և միաժամանակ բուսական: Ռոլը հիթ է դարձել Հնդկաստանում միանգամից 271 McDonalds-ի ռեստորաններում: Ուտեստը պատրաստվում է պանրից: Այն McDonalds-ի նոր բուսական սննդատեսակներից է:
Ebi Filet-O-ն դասական բուրգերի ճապոնական տեսակն է: Պատրաստված է ծովախեցգետնի կոտլետից:
Kofteburger-ը տարածում է գտել Թուրքիայում: Պատրաստված է քյուֆթայից:
Samurai Pork Burger-ը պատրաստում են Թայլանդում: Նրա գլխավոր բաղադրատարրը խոզի մսի կոտլետն է:
The McArabia-ն կարելի է գտնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Սակայն ամենաշատը այս` տավարի մսով կոտլետից պատրաստված սենդվիչը հավանել են Մարրոկոյի բնակիչները:
Prosperity Burger-ը սեզոնային ճաշատեսակ է: Այն մատուցում են չինական նոր տարուց մի քանի օր առաջ և հետո: Այս բուրգերը իր մեջ պարունակում է տաքդեղի սոուսով տավարի միս և սոխ:
WiesMac-ը տարածված է Լեհաստանում: Պատրաստվում է տավարի կոտլետից և մատուցվում մանանեխի ու ծովաբողկի հետ:
Croque McDo-ը վաճառվում է Ֆրանսիայում: Պատրաստվում է խոզապուխտից և պանրից:
McMollete-ը Մակմաֆինի մեքսիկական տեսակն է՝ առանց ձվի: Այն պատրաստվում է կեքսից, տապակած լոբուց, պանրից, պիկո դե-գալո սոուսից:
McKroket-ը Հոլանդիայում է մատուցվում: Նրա գլխավոր բաղադրամասը լավ տապակած տավարի մսով կոտլետն է:



