Yerevan.today-ը գրում է․
Ի՞նչ են խորհրդանշում տարադրամների նշանները
Դոլարի նշանը «$» բոլորին է հայտնի, սակայն շատերը չգիտեն, թե ինչպես է այն ստեղծվել և ինչ է նշանակում: Դեռևս 1770-ական թվականներին անգլոամերկացիները իսպանոամերիկացիների հետ գործարք կնքում էին իսպանական պեսոյով, որը նշվում էր լատինական P տառով: Երբ խոսքը գնում էր հոգնակի թվերի մասին, անգլոամերիկացիները սկսեցին pesos հոգնակի տերմինի փոխարեն գրել Ps: Տարիների ընթացքում, գործարարների արագ գրի հետևանքով, P և տողավերևի S տառերը միաձուլվում են, և նոր գրվածքի վերևի մասը սկսում է հիշեցնել երկու գծիկով կիսված S տառը: Շուտով Ps գրվածքը կրաճտվում է այնքան, որ մնում է միայն S տառը և S-ը կիսող P տառի երկար ուղղահայաց մասնիկը` $:
Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծողը հայ է` 1854թ. Ստամբուլից Ամերիկա հրավիրված երիտասարդ քիմիկոս` Քրիստափոր Տեր-Սերոբյանը: Նա ստեղծել է մի գույն, որը հնարավոր չէր կեղծել: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանը ստացել է 6000 դոլար, որով շարունակել է ուսումը, դարձել դեղագործ: ԱՄՆ-ում թղթադրամների պաշտպանության համար շատ միջոցներ են կրառված։ Թուղթը տպում է մի կազմակերպություն, որն իրավունք ունի վաճառել միայն ԱՄՆ դաշնային իշխանություններին։ Ներկի բանաձևը գաղտնիք է։ 1990 թվականին դոլարի վրա ավելացան պաշտպանիչ գծեր։ Որպեսզի նվազեցվի դոլարը կեղծելու հավանականությունը, ԱՄՆ կառավարություն պլանավորում է յուրաքանչյուր 7-10 տարին մեկ տեսքը փոփոխության ենթարկել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ