Հանրահայտ լեհ մանկավարժ, գրող, բժիշկ Յանուշ Կորչակը՝ երեխաների մասինSlaq.am-ը գրում է․

1.Մի՛ սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ինքդ ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան անհատականություն դառնալ:

2.Մի՛ պահանջիր երեխայից վճարել այն ամենի համար, ինչ արել ես նրա համար: Դու նրան կյանք ես տվել, նա կյանք կտա իր երեխային, վերջինս էլ երրորդին. սա է երախտագիտության անդառնալի օրենքը: 

3.Մի՛ նվաստացրու:

4.Կարողացի՛ր սիրել օտարի երեխային: Երբեք մի՛ վարվիր նրա հետ այնպես, ինչպես չէիր ուզի, որսեփական երեխայիդ հետ վարվեին: 

5.Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները երեխաների հետ հանդիպումներն են: Ավելի ուշադի՛ր եղիր նրանց նկատմամբ. երբեք հնարավոր չէ կանխագուշակել, թե ում կհանդիպես երեխայի մեջ:

6.Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե որևէ բան չես կարողանում անել երեխայիդ համար: Պարզապես հիշի՛ր. հնարավոր չէ երեխայի համար անել ամեն ինչ, պետք է անել ամեն հնարավոր բան: 

7.Սիրի՛ր երեխայիդ, ինչպիսին էլ որ լինի՝ անտաղանդ, անհաջողակ, մեծահասակ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել