Ankakh.com-ը գրում է․
Փետրվարի 26-ին Գլենդելի կենտրոնական գրադարանում տեղի կունենա Մորիս Միսակ-Քելեչյանի` “Հայ որբերի գորգի” PowerPoint շնորհանդեսը` նվիրված 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբ աղջիկների ձեռքով գործած “Ղազիր” գորգին: Այդ մասին հայտնել է «Glendale Arts» կայքը: Գրում է Novostink.ru.
Ադրբեջանական կողմը, հեռու չմնալով սադրանքներից, հայտարարել է իբրև գորգը և դրա զարդարանկարներն ադրբեջանական ծագում ունեն: Այսպիսով` ադրբեջանական «Пиа.аз» կայքում տեղ գտած հոդվածի համաձայն` "Ղազիր" գորգն իբրև պատկանում է Թավրիզի ադրբեջանական դպրոցին, ինչի մասին վկայում է նաև գորգի կենտրոնում պատկերված ութ թևանի աստղը: Հատկանշական է, որ դա ադրբեջանական կողմի միակ փաստարկն է, որը քննադատության չի ենթարկվել:
Հայկական գորգի կենտրոնում ամենևին էլ ութ թևանի աստղ չէ պատկերված: Անգամ անզեն աչքով երևում է, որ կենտրոնական զարդարանկարը բացի ութ սրածայր անկյուններից պատկերում է նաև կլոր չորս ելուստներ ունեցող պատկեր, որոնք միասին քրիստոնեության խորհրդանիշ հանդիսացող խաչ են ձևավորում: Իսկ զարդանկարն ընդհանուր առմամբ իրենցից այսպես կոչված "Ծաղկող խաչ" է ներկայացնում, որը լայն տարածված էր միջնադարյան հայ մշակույթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ