Անգամ եթե պայքարում ես ինչ-որ արատավոր երևույթի դեմ, դա էլ կարող ես դարձնել «հանունի» համար պայքար: Հենց այս դեպքում կարող ես ունենալ շատ համախոհներ և նշանակալի հաջողություններ: Սակայն երբ պայքարը մնում է բացառապես «դեմի» տրամաբանության մեջ, այն ծնում է հակազդեցություն՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով:
Այսօրվա պայքարի փիլիսոփայությունը, գուցե, մի քիչ վերանայելու, այն եթե կուզեք, փոքր-ինչ բարի դարձնելու խնդիր ունենք. անհրաժեշտ է մաղձը, չարությունը, ատելությունը մեկընդմիշտ դուրս բերել որևէ պայքարի տիրույթից: Վստահ կարելի է լինել, որ այս դեպքում ցանկացած պայքարող ավելի մեծ ձեռքբերումներ կունենա... Սա է ճիշտ պայքարելու բանաձևը. այլ բանաձևերով, ցավոք, միշտ ունենում ենք անլուծելի խնդիրներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/442982052522463
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել