Ստամոքսը տվյալ դեպքում մի քիչ լայն հասկացություն է: Համարյա անխտիր բոլորը մտածում են տեղային խնդիր լուծելու մասին: Մարդ, ով օրվա մի կտոր հաց վաստակելու խնդիր ունի, փորձում է էդ մի կտոր հացը վաստակել, ով արդեն կարողանում է մի կտոր հացը վաստակել, մտածում է, ենթադրենք, մեքենա գնելու մասին, ով մեքենան էլ է կարողանում գնի, արդեն մտածում է մի հատ բիզնես դնել, բիզնես դնողն արդեն բա տարին մեկ չգնա՞ հանգստանալու, դե էդ էլ եղավ, մեկ-մեկ կարելի է կնունք, ծնունդին թույլ տալ մի քանի հազար դոլարանոց երգիչ հրավիրել, դա էլ ստացվեց, կարելի է կորտեջով ման գալ, ախռանիկ պահել, ըհըն, ոնց որ արդեն կարելի է երբեմն-երբեմն դեբոշ բռնել, մարդ-մուրդ ծեծել թեթև, հետո ոնց որ դա մարսեցինք, կարելի է հին հաշիվներ լուծել նախկին չուզողների հետ, ըհըն, դե բերենք մի հատ նա վսյակի դրսերը բիզնես դնենք` չես իմանա վաղը մյուս օր Հայաստանի հետ ինչ կլինի: Ու էսպես ամեն օղակ մտածում է միայն սեփական բարեկեցության մասին. ամեն մարդ իր ախորժակին համապատասխան լուծում է իր սեփական «ստամոքս» կոչեցյալ լայն հասկացության խնդիրները: Հազարից մեկն է մտածում, որ Հայաստանը պետություն է, որ պիտի պատմություն կերտվի, պիտի մրցունակ կրթություն ստանան մարդիկ, պիտի հասարակության կենսամակարդակը, քաղաքացիական ինքնագիտակցությունը բարձրացվի, պիտի Հայաստանը՝ որպես պետություն, ունենա դիմագիծ ու ներկայանալի լինի աշխարհին: Որ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ էս երգիրը որբի գլուխ չի, որ ով ուզենա՝ խուզի: Հազարամյակներ ապրած ազգ ենք վերջապես, մեր գենետիկ հիշողության մեջ էնքան քնած լավ բաներ կան, որոնց համար ուղղակի պայմաններ չեն ստեղծվում, որ արթնանան ու ծաղկեցնեն էս երկիրը:
Եկեք ամենքս մեր ստամոքսը կշտացնելուց հետո մի պահ մտածենք էս երկրի մասին, ախր ինչքան էլ լավ վաստակես արտասահմանում, մեկ է՝ երրորդ սորտի մարդ ես լինելու: Հասկանալի է, որ Հայաստանում էլ հիմա շատերն էդ սորտի են, բայց ախր ամեն ինչ մեզնից է գալիս, մեզ էդ սորտի մարդ դարձնող ցանկացած պաշտոնյա մեզնից է դուրս եկել, ու մեր 90 տոկոսից յուրաքանչյուրին եթե հնարավորություն տրվի դառնալ պաշտոնյա, էլի նույն կերպ են վարվելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/902396106466888?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել