Ահա գալիս են նոր ժամանակներ: Այսօր արդեն մարդկանց մոտ սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, բոլորովին նոր ապագայի պատկերը, որտեղ մարդու նյութական բարեկեցությունն ու ունեցվածքը գերագույն արժեք համարելը, կյանքը որպես զվարճանքներով հագեցած հաճելի ճամփորդությունների, քեֆ-ուրախությունների մի ընթացք դիտելը փոխարինվում են ճշմարիտ մարդու սակրալ էությանից բխող և նրա ինքնությանը համապատասխանող արժեքներով: Այս Նոր Աշխարհում մարդու առաքինության և բարոյականության, մարդկային անանձնական սիրո և մաքրության, մարդկանց բարեկամության և փոխօգնության, արդարության, ազնվության, մարդկային արժանապատվության և այլ, ՄԱՐԴ-մարդուն չափազանց հարազատ, նրա կողմից ընդունելի և սերնդեսերունդ փոխանցվելիք հավերժ գաղափարներն են գերակայելու, գերագույն նպատակ հադիսանալու:
Ահա այսպիսի հոգեվիճակի անցման արդյունքում է, որ Նորի ռահվիրաները հանդիսացող մարդկանց որոշակի զանգված կսկսի ապրել համաձայն այդ նոր տեսլականի: Նրանց օրինակով է, որ հասարակության խաղաղ ու ապահով կյանքի ենթագիտակցական սպասումներն ավելի ու ավելի շոշափելի ու տեսանելի կդառնան, և այդ ժամանակ տեղի կունենա մարդկանց կողմից երկար սպասված, նրանց համար հասկանալի ու հոգեհարազատ գաղափարների հաղթանակը, էապես կփոխվի արժեքային համակարգը, բոլորովին այլ շեշտադրումներ կստանան մարդկանց մոտեցումները իրար, ընտանեկան հարաբերությունների, շրջապատող միջավայրի, տնտեսության զարգացումների նպատակայնության, պետության, աշխարհի, ամեն, ամեն ինչի նկատմամբ, և Հայաստանն էլ վերջապես դուրս կգա այս մղձավանջից:
Իսկական պայքարը նոր է սկսվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/662959247162848?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել