Եթե այլևս կարողանամ երազել, կերազեմ թռչել սովորել: Կերազեմ թռչել կամ լինել թռչուն, նորից թևեր ունենալու մասին կերազեմ: Այն թևերի, որոնք մի օր թուլակամորեն այլևս չդիմացան կարոտի ծանրությանը և կոտրվեցին հենց թռիչքի պահին…
Եթե մի օր սովորեմ երազել, կերազեմ հավատալ հրաշքներին, կերազեմ առաջվա նման պայքարել սովորել նպատակիս հասնելու համար…
Եթե հանկարծ երազել սովորեմ, կերազեմ կրկին ունենալ բարի ու գեղեցիկ, երբեմն՝ անիրականալի երազանքները, որոնք մի ժամանակ ունեի:
Եթե մի օր սկսեմ երազել, կերազեմ, որ ինձ նորից երազել սովորեցնես հենց Դու, կերազեմ հենց քո մասին, քո աչքերի ու տաք ձեռքերիդ մասին կերազեմ:
Եթե կրկին սովորեմ երազել, երևի կերազեմ այլևս չերազել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



