Shahe A AjemianԱդրբեջանում ընդդիմությունն ընդամենը մի խոսք է ասում, բռնում են, բանտարկում: Մեզ մոտ ընդդիմությունը ջիրիկ է խաղում, թողնում են  «հաբռգեն»՝ հանուն դեմոկրատական հեքիաթների: Կեցցե մեր Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգությունը, որովհետև այնքան հզոր է, որ թողել է ծախված, դավաճան սրիկաներին «օյիններ» խաղալ: ՄԿԱՆ ՄԱՀԸ՝ ԿԱՏՎԻ ԽԱՂԸ՝ այստեղ են ասել: Բա, այդպես մենք հեքիաթային դեմոկրատիա ենք խաղում, մնացածը հայաստանյան չգրված օրենքներով ենք անում: Մարդ կամ տխմար պիտի լինի, որ հեքիաթներին հավատա, կամ ապուշ պիտի լինի չգրված օրենքներին չենթարկվելու համար: Ինչքան էլ որ իշխանությունները վատն են, կյանքը հանգիստ ու խարխանդ է՝ ի համեմատ շատ և շատ երկրների այս չարացած աշխարհում... Իմ կյանքը փոթորկողները, անհանգստացնողները, գիշեր-ցերեկ անընդհատ մի խնդրի շուրջ հոգիս, միտքս պղտորողները հենց ընդդիմադիրներն են... Առանց ընդիմադիրների մշտական բողոքների ու դժգոհությունների, ինչքան էլ վատ եմ, էլի շատ ավելի հանգիստ կլինեի: Հիմա ո՞վ է մեր կյանքը դժոխքի վերածում անընդհատ: Ասե՛ք՝ ի՞նչ է փոխվում անդադար հայհոյանքներից ու բամբասանքներից կամ ակցիաներից ու հանրահավաքներից անկախությունից ի վեր, եթե ոչ միայն հիասթափությունն եք խորացնում, կամ այդ ու՞ր եք հասել, որ ինձ նմանները ետ են ընկած ձեզանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել