Ստրկատիրության շարժիչ ուժը ծեծն է:  Ահա թե ինչպես է սկսվում և ավարտվում ստրկապետության «քաղաքացու» օրը: Տարբեր ժամերի և տարբեր առիթներով ուտե՛լ վերադասի ծեծը, այնուհետև կիրառել այն ստորադասի վրա: Լավ «ծառայող» ստորադասներին ժամանակի ընթացքում տրվում է սեփական ստորադաս ծեծելու իրավունք: Վատ է այն ստրուկը, որը չի ուզում դառնալ ստրկատեր, սա է ստրկատիրության հավերժության բանաձևը:

Ստրկատեր կարող է ծեծել միայն վախը հաղթահարած ստրուկը, իսկ դա տեղի է ունենում կամ ազատության գաղափարի հասունացմամբ, կամ շա՜տ ծեծ ուտելով: Ստրկատերեր կան, որ ծեծելուց հոգնում են և ծեծողներ պահում, Ստրուկներ կան, որ ծեծվելուց հոգնում են և ապստամբում: Ծեծողների ու ծեծվողների քանակը տվյալ ստրկապետությունում ուղիղ համեմատական է հասարակության մեջ ազատության գաղափարի հասունացմանը: Այդ գաղափարն ավելի արագ է զարգանում այնտեղ, որտեղ ծեծվողների գերակշիռ մասը ո՛չ թե ձգտում է դառնալ ծեծո՛ղ, այլ չծեծվո՛ղ: Հենց այս պահից էլ սկսվում է տվյալ ժողովրդի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ նվաճման բերկրալի ճամփան...

 Հ.Գ. Եթե այս ստորացնող «ծեծընթացը» ժողովրդին թասիբի չգցի և լուրջ քայլերի չմղի, ապա շուտով որոշակի «խավի» ներկայացուցիչներ, դրանից օգտվելով, կսկսեն «ծեծվելու գրանտներ» պեղել ու կպցնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել