
Tert.am-ը գրում է․
Ժամանակին Ֆրանսիայի նախկին կայսր Նապոլեոն Բոնապարտին պատկանած հսկայական առանձնատունը, որն ունի 74 սենյակ, հանվել է վաճառքի
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, իտալական Պյեմոնտ բնակավայրում գտնվող տունը կառուցվել է 18-րդ դարում` բարրոկո ոճի հայտնի ներկայացուցիչ, ճարտարապետ Ֆիլիպո Յուվարայի կողմից: Այն ունի 13 ննջարան, 9 լոգասենյակ, ինչպես նաև՝ փոքրիկ մատուռ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 250 տարի առաջ Բոնապարտն այս առանձնատանն է ապրել Մարենգոյի հանրահայտ ճակատամարտը ծրագրելու ժամանակ:
Առանձնատան վաճառքով զբաղվում է Beauchamp Estates ընկերությունը, որը պատմական անշարժ գույքի համար սահմանել է 5.7 մլն դոլար արժեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել