Արդեն իսկականից զզվեցրին. մարդ չի ուզում՝ հեռուստացույց միացնի: Ամենօրյա թոփ-կռիվներն ու դժբախտ դեպքերը քիչ են, մի հատ էլ «Արտակարգ դեպքեր» խորագիր են բացել ու օրը մի քանի անգամ անոնսներով «տժժացնում» են, մարդկանց առանց այդ էլ խախտված նյարդերը սղոցում էկրանից հնչող սուգուշիվանով, լացուկականով: Իբր ազգը քիչ է գժված, ավելի են գժվացնում: Երեկ էլ մի անմեղսունակ մի ոգևորությամբ պատմում էր, թե ոնց է քենու տան մեջ կնկա վրա նռնակ քաշել. ոնց որ թե սահմանի վրա թուրքի հետ կռիվ անելու մասին էր պատմում: «Նրբացուցիչ դեպք հանցանքն» էլ, իբր, կնոջ հավանական դավաճանությունն էր: Էդ տեսակ մարդ ունեցողը մարդուց կփախչի էլ, օրը 60 անգամ էլ գլխին «կոտոշներ կդնի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել