Իրականում, մենք մի փորձ ունենք արդեն երկու պետություն «խաղալու», որը թե ինչով ավարտվեց, բոլորս գիտենք, բայց ոչ բոլորն են ընդհանուր կամ համեմատական եզրեր անցկացնում։ 
Ճիշտ է, ժամանակին ՄԱԿ չկար, որ քվեարկությամբ ձայների հարց դրվեր, բայց, այդուհանդերձ, քաղաքական-դիվանագիտական ամորտիզատոր դառնալու առումով որոշակի մոտեցումներ և խմորումներ նպաստեցին «երկու պետություն ունենալու» այդ չարաբաստիկ պրոցեսին։
Այո, խոսքս Արևմտյան և Արևելյան Հայաստանների մասին է։ Պրոցեսի լիակատար խորացումն ապահովելու համար 1921 թվականին բոլշևիկյան ուղեղային կենտրոնները բաժանեցին ուղղագրությունը։ Արդյունքում, ներկայումս ունենք երկու ուղղագրություն՝ դասական և ներկայիս աբեղյանականը՝ արևելահայության համար։ Թե ինչի հանգեցրեց Հայաստանի մասնատումը՝ արևելյան և արևմտյան հատվածների, կարծում եմ՝ կարիք չկա մանրամասն ներկայացնելու, ինքնին պարզ է։ Բայց, կարծում եմ, օրինակ ունենալով աչքի առաջ այդ իրականությունը, ոչ մի հեռատես մարդ Արցախ ու Հայաստան՝ երկու պետություն, չի խաղա, եթե այդ մարդը, իրոք, հայկական ազգային շահ է հետապնդում։ Չեմ ուզում էլ շատ բացել փակագծերը, ընդամենը պետք է դասեր քաղել պատմությունից։

Հ.Գ.
Հայերին հաղթել հնարավոր չէ, հայերին հնարավոր է բաժանել։

Դարեհի այս խոսքերից ե՞րբ կկարողանանք ջնջել երկրորդ հատվածը... Միայն մեր ողջամիտ աշխատանքի արդյունքում կհասնենք դրան... Որ աշխարհը ստիպված լինի խմբագրել այդ միտքն այսպես.

Հայերին հաղթել հնարավոր չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել