Բոլոր ռասաների, ազգերի, մարդկային խմբերի դեպքում գործող պարզ բանաձև
Որքան հանրության մեջ շատ են անկիրթներն ու ցածր արժեհամակարգի կրողները, այնքան ցայտուն են հանրային կառավարման սուբյեկտների թերությունները:
Կիրթ ու բարձր արժեքային համակարգ ունեցող հանրությանը դժվար է գոհացնել ու խաբել: Հանրության մշակութային, արժեքային, կրթական մակարդակից է պրոյեկտվում հանրային կառավարման սուբյեկտների որակը:
Մարդկությունն ինչ կառավարման համակարգ էլ ստեղծի, միշտ ամենակենսունակները հայտվելու են ղեկավարների դերում: Ավելի լավ կառավարման համակարգի համար պետք է ստեղծել ավելի լավ հասարակարգ:
Կենսունակները մարդիկ են, որոնք արագ ադապտացվում են պայմաններին: Ավելի լավ կառավարիչ ունենալու համար պետք չէ գոռալ. «Ես ուզում եմ ավելի լավ կառավարիչ»... պարզապես պետք է ստեղծել հանրություն, որում կառավարիչ դառնալու համար պահանջները շատ ավելի բովանդակային են, խիստ են:
Այս դերը բոլոր ժամանակներում ստանձնել են իրական մտավորականները: 21-րդ դարը «էժան մեդիա կրիչների» դարաշրջան է: Ոչ ոք չի խանգարում պրոպագանդել ինքնակրթություն, լուսավորականություն, բարձր արժեքներ:
Սա պարզ և գործող բանաձև է...