Արթինի՝ Հայաստան գալու ցանկության լուրը երբ տարածեցի ու խնդրեցի օգնել, շատերն արձագանքեցին և օգնեցին, ում անունները նույնիսկ չհոլովեցինք: Այս գործը մենակ գլուխ չէի հանի, ինչպես գլուխ չէի հանի սահմանապահների օժանդակ օգնության և մնացած գործերը՝ առանց կամեցող, բարի, մարդասեր ու հայրենասեր մարդկանց: Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տարբեր ձևերով մասնակցում և օգնում են ինձ այս նախաձեռնություններում: Շնորհակալություն նաև նրանց, ովքեր հոգեպես, բարի խոսքով ու թեկուզ ցանկությամբ են օգնում ու մասնակցում այս նախաձեռնություններին: Կան նաև մարդիկ, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում օգնել, բայց նաև չեն խանգարում մեկ ուրիշին փորձել ինչ-որ բան շտկել կամ ինչ-որ բարի գործ անել, նրանց նույնպես շնորհակալ եմ, որ հետևում են մեր գործերին լուռ ու մունջ և, հավատացած եմ, վերջում արդյուքը տեսնելով՝ ուրախանում: Կան նաև մարդիկ, ովքեր ոչ միայն չեն օգնում, այլ նաև իրենց հոգու պարտքն են համարում խանգարել, վատաբանել, կասկածի տակ դնել և վարկաբեկել ուրիշի արածն ու ամեն մի լավ բան, իրենց նույնպես շնորհակալ եմ, քանի որ հենց ձեր նմաններին հակառակն ապացուցելու և ձեզ այդ չարի պաշտանմունքից հետ կանգնեցնելու համար է նաև, որ նման համառությամբ փորձում ենք ամեն ինչ հասցնել իր բարի ավարտին: Տեղադրում եմ մի քանի մեկնաբանություններ, որ գերակշռում էին Արթինի մասին լուրը տարածելուց հետո, հուսով եմ՝ այս մարդիկ թեկուզ հոգու խորքում կորոշեն հաջորդ անգամ լավատեսորեն մոտենալ ցանկացած նախաձեռնության, որ բարի նպատակ ունի!!! Շնորհակալ եմ բոլորին և կրկին հատուկ շնորհակալություն բոլոր մասնակիցներին, օժանդակողներին!!!



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել