«Հայրիկ, տեսնո՞ւմ ես, արկ է թռչում: Ինքը վտանգավոր չէ, «Ալազան» ա, բարի արկ ա, իսկ այ էն մյուսը` վտանգավորն ա»

Սերժ Սարգսյանը Շուշիի ազատագրման մասին
Գիտե՞ք, երբ մարդիկ գնացին Շուշի, դա տոն էր: Պարզապես տոն էր Ստեփանակերտում, որովհետև այնքան էր Շուշին «հոգնեցրել» Ստեփանակերտին: Ամեն օր 350-400 արկ էր ընկնում Ստեփանակերտի վրա: Եվ մենք բոլորս այդ ժամանակ կիսախելագար էինք դարձել: Ոչ ոք արդեն չէր զգում այդ արկերը: Ես գալիս էի տուն, իմ փոքրի աղջիկը երբեմն նստում էր աստիճաններին, մի անգամ նա ինձ ասաց. «Հայրիկ, տեսնո՞ւմ ես, արկ է թռչում: Ինքը վտանգավոր չէ, «Ալազան» ա, բարի արկ ա, իսկ այ էն մյուսը` վտանգավորն է»: Հասկանո՞ւմ եք ինչ նկատի ունեմ, դրա համար էլ Շուշիի ազատագրումը տոն էր բոլորիս համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել