
Pastinfo.am-ը գրում է.
ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առողջական վիճակն այս պահին կայուն է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Մալաթիայի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ նա տեղափոխվել էր երեկ առևանգման ենթարկվելուց հետո:
Բաժանմունքի հերթապահ բժիշկը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ Արտակ Խաչատրյանը հիվանդանոց է ընդունվել քթի կոտրվածքով և մարմնի վրա սալջարդերով: Նրան ցույց է տրվել անհրաժեշտ բուժօգնություն: Ներկա պահին Արտակ Խաչատրյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, երեկ` փետրվարի 7-ին, ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել էին Արտակ Խաչատրյանին:
Հարուցվել է քրեական գործ:



