Իհարկե, կարելի է ասել, որ մարդը պարտավոր չէ ռուսերեն իմանալ, ինչպես պարտավոր չէ իմանալ, օրինակ, ֆրանսերեն կամ կաբարդիներեն, և այդպիսով մեծահոգաբար փորձել արդացնել դա: Դեռ խորհուրդ տալ՝ թարգմանիչ պահել: 
Ես դեմ չեմ, թող թարգմանիչներ ուղեկցեն մեր պետական այրերին: Դա միայն օգուտ կտա՝ կծածկի նրանց չիմացության ամոթը: Ինչու՞ ամոթը։ 
ՈՐՈՎՀԵՏԵՎ եթե մարդը ծնվել-մեծացել է ՍՍՀՄ-ում, դպրո՛ց է գնացել ՍՍՀՄ-ում 10 տարի, Ժող. տնտեսության Ինստիտուտն է ավարտել (և նույն ԲՈՒՀ-ի պատվավոր դոկտոր է և խորհրդի նախագահ, բայց այս վերջիններս, իհարկե, արդեն հետսովետական շրջանում), ապա նա ռուսերեն պետք է իմանա: Գոնե՝ վարժ կարդալու, ճիշտ արտահայտվելու մակարդակում: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՍՍՀՄ ժամանակ դպրոցում շատ վատ է սովորել, մեղմ ասած.... ))))) 
Ու այդ փաստը պետք չէ ի ցույց դնել, ավելի լավ է թարգմանիչ պահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել