Բերձորի հայ բնակիչս (ՀԱՅ, ոչ` արցախահայ (արցախցի էլ չէ` արցախահայ. չէ մի` ԲԵՐՁՈՐԱՀԱՅ), ոչ էլ` հայաստանցի), հերթական խելոքի` ինչ-որ իրավական վերլուծություն-հարցադրումների տեսքով գրառումը հանդիպելով «սահմանի» բախման վերաբերյալ, կիրակնօրյա պաթոսանման ստատուս գրելու ցանկություն առաջացավ, «բա կտրաքեմ, եթե չգրեմ բա, իմ կարծիքն էլ չիմանաք բա».
Մենք համարում ենք, որ անցյալը մեզ պետք չի (հա բա «ի՞նչ կապ ունի, թե ինչ է եղել, կարևորը` այսօրվա օրով ապրենք, ու վաղվա օրվա մասին մտածենք»): Բայց, քանի դեռ մենք էդպիսի վերաբերմունք ունենք մեր սեփական պատմության հանդեպ, մեր գլխին անընդհատ նույն կարկուտն է թափվում... նույն` «ունիթոր-հակաունիթոր», պետականության վերականգնում, միաժամանակ` թագավորիկներ, արդյունքում` պետականության հերթական կորուստ, «քրիստոնեական եվրոպական արժեքներ», «արևմտյան քաղաքակրթություն», «օտարամոլություն», մի ազգի մեջ սահմանագիծ...
Իսկ երբ կգա գիտակցությունը, որ լավ ապագա ունենալու համար չպետք է կրկնել անցյալի սխալները (իսկ մենք վարպետացած ենք կրկնելու գործում), հենց այդ ժամանակ էլ աստիճանաբար մեզանում էլ, երկրում էլ փոփոխություններ կլինեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել