Ոչ բոլոր կանանց է հաջողվում լուրջ ու երկարատև հարաբերություններ հաստատել տղամարդու հետ կամ գտնել այն մեկին, որի հետ արժեր կապել կյանքը։ Ի՞նչն է այդ անհաջողության պատճառը։ Դա ո՛չ տարիքի, ո՛չ արտաքինի, ո՛չ էլ «բախտի» մեջ է։ Եվ ամենևին էլ պետք չէ գնալ բախտագուշակների ու թուղթուգիր բացողների մոտ։ Տղամարդկանց հետ հարաբերություններում անհաջողակ լինելու պատճառը շատ հաճախ կնոջ բնավորությունն ու խառնվածքն է։
Ահա հենց սկզբում թույլ տրվող այն 5 գլխավոր սխալները, որոնք պատճառ են դառնում հարաբերությունների վատ ավարտի
1. Ինչպես դու ինքդ քեզ կընկալես, այնպես էլ կընկալի զուգընկերդ
Եթե դուք բավարար չափով չես հարգում ինքդ ձեզ, չես գնահատում քո արժանիքները, կարծում ես, որ արժանի չես իրական, մեծ սիրո կամ այնքան էլ հրապուրիչ, հետաքրքիր, խելացի ու հաջողակ չես, որքան քո պոտենցյալ զուգընկերը, ապա դա անպայման կանդրադառնա հարաբերությունների վրա։ Բացասական մտքերը, սեփական արժանիքների վերաբերյալ թերահավատությունը ոչ մի կերպ չեն նպաստում դրական դաշտի ստեղծմանը քո կյանքում։ Հիշի՛ր՝ տխուր, թախծոտ, հոռետես կինը տղամարդու վրա դեպրեսիվ ազդեցություն է թողնում, նրա անինքնավստահությունն ու կասկածը փոխանցվում է տղամարդուն, որը ոչ մի կերպ չի նմպաստում նորմալ հարաբերությունների կառուցմանը։
Պետք չէ ինքնասիրահարվածություն կամ ինքնահիացում դրսևորել, պարզապես պետք է կարողանալ տեսնել սեփական ուժեղ կողմերն ու ձգտել ինքնակատարելագործման, ընդ որում՝ ոչ թե ընկերոջ, այլ ինքդ քեզ համար։
Մենակ մնալու համար պակաս վտանգավոր չէ նաև այն, որ կինը պատրաստ է կառչել ցանկացած տղամարդու՝ գոնե ինչ-ինչ հարաբերություններ ստեղծելու համար։ Հիշի՛ր՝ ոչ մի տղամարդ չի ցանկանում լինել «ինչ– ինչ» հարաբերությունների առարկա։ Տղամարդն ուզում է կնոջ համար լինել բացառիկ և կարևոր։
Երջանիկ ու հետաքրքիր կինը ինքնաբավ է, գեղեցիկ ու հմայիչ։ Կենսախնդությունն ու լավատեսությունը կնոջը մագնիսական ուժ են հաղորդում, տրամադրում հաջողության ինչպես անձնական, այնպես էլ գործնական կյանքում։
շարունակությունը կարդալ այստեղ.