Hartak.am-ը գրում է.
Այսօր «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանի ծննդյան օրն է: Մերին դառնում է 20 տարեկան:
«Հարթակ»-ին հաջողվել է ստանալ և ձեզ ներկայացնել էքսկլյուզիվ լուսանկարներ՝ հենց ծննդյան տոնակատարությունից: Մերին մեզ հետ կիսվեց նաև իր ցանկություններով, սպասումներով ու երազանքներով:
Մերի /Մաշա/ Մնջոյանը ի սկզբանե նախատեսել էրշուքով նշել իր տարեդարձը: Պետք է կազմակերպվեր մեծ համերգ հարազատ Գյումրի քաղաքում: Սակայն Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերը խորը ցավ պատճառեցին նաև Մերիին ու նա հրաժարվեց ճոխ տոնակատարություններից:
Այս պահին նա իր ծննդյան օրը նշում է ամենահարազատ մարդկանց հետ.« Իմ կողքին են ծնողներս, ամենամոտիկ հարազատներս ու նաև իմ շատ սիրելի Սոնան: Նրանց ներկայությունն ինձ համար ամենամեծ նվերն ու անակնկալն է»,-ասում է Մաշան:
Մերին, անպայման կփչի տոնական տորթի մոմերը: Նա մեզ վստահեց իր ամենամեծ ցանկությունը, հուսալով, որ կիսվելով այդ երազանքով՝ այն ավելի կհզորանա և անպայման կիրականանա. «Երազում եմ, որ միշտ կողքիս լինեն նրանք, ում սիրում եմ և առանց ում չեմ պատկերացնում իմ կյանքը»:
Մերին նաև երազում է մեծ սիրո մասին, սակայն չի շտապում: Ուզում է , որ տարին հաջողակ լինի մասնագիտության բնագավառում, երազում է նոր երգերի, տեսահոլովակների մասին:
Շնորհավորելով Մերի Մնջոյանին, ցանկանում ենք նրա բոլոր երազանքների իրականացում: