Ավելի պարունակ բառ, քան Կարոտն է երևի չկա ու չի էլ լինի: Այս բառի իմաստը իրականում քչերը կհասկանան: Դու կարող ես զգալ մեկի բացակայությունը, երբ նա քեզնից հեռու է, սակայն գիտես, որ մի օր նա անպայման կգա: Ստացվում է, որ դու չես կարոտում, պարզապես հարազատիդ տեսնելու ցանկությունդ է մեծ:
Լրիվ ուրիշ է դեպքը, երբ զգում ես մեկի կարիքը, որին կրկին հանդիպելն ու նրա հետ զրուցելը իրոք անհնարին են: Այ սա արդեն կարոտ է: Դու գիտես, որ նրան երբեք չես տեսնի, ուստի սկսում ես կարոտել՝ վերհիշել նրա հետ ապրած ամեն մի պահ, ասած ամեն բառ ու նետած հայացք: Հիշում ես պատմություններ, առօրյայից դրվագներ ու դիպվածներ: Արդյունքում հասկանում ես, որ կարոտի պարունակությունը մեծ է: Այն իր մեջ ներառում է նույն ժպիտները, հայացքներն ու պատմությունները՝ համեմված նրան տեսնելու անսահման ցանկությամբ ու նրա հանդեպ ունեցած սիրով:
Չկա ավելի ցավալի բան, քան կարոտել մեկին, ում այլևս երբեք չես տեսնելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gag.armfan/posts/705993809507107?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել