All smiles: Eight-year-old Yongzhong is happy to be on her feet. Years of neglect meant she was the height of a toddler and weight of a four-month-old baby before she was rescued in China

Այս ութամյա աղջկա մոր անունը Գե Ռոնգ է։ Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Նրա հայրը մոտ ինը տարի առաջ բռնաբարել է Գե Ռոնգին։ Հոգեկան հիվանդության ախտանշանները նրա մոտ հայտնվեցին 2002 թ.-ին՝ ամուսնու մահից հետո, իսկ բռնաբարությունից հետո հոգեկան հիվանդությունն ավելի սրվեց։ Բռնաբարության արդյունքում նա հղիացավ երկվորյակներով, որոնցից մեկը ծննդաբերությունից օրեր անց մահացավ։

Baby-like: Yongzhong is unable to speak and has the appearance of a toddler following years of living in a pigsty with no stimulation. The eight-year-old was rescued from her mentally-ill mother in China

Յոնգժոնգն առողջ էր և ողջ մնաց, սակայն խելագար մայրը նրան այնպիսի բարձիթողի պայմաններում է մեծացրել և այնքան անգթորեն վարվել նրա հետ, որ վերջինս թերքաշ է ու առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նա չորս ամսական երեխայի քաշ ունի, թեպետ իրականում ութ տարեկան է։ Գեի համագյուղացիներն ասում են, որ երբ նրա խելագարության նոպաներն ուժգնանում էին, նա խոզերի գոմ էր շպրտում երեխային և սոված թողնում նրան։ Աստված գիտե, թե դեռևս որքան կձգեր այս փոքրիկը այս սոսկալի պայմաններում, սակայն վերջապես պատկան մարմինները միջամտեցին գործին։

Physio: Doctors warn the eight-year-old, who was left with muscle astrophy after years of neglect, has a long road to recovery. The girl is now in hospital after being taken from her mentally-ill mother

Սիչուանի Դաբբա նահանգի պաշտոնյաներից մեկը՝ Փենգ Լիյինգը, այցելեց նրանց տուն ու փրկեց նրա կյանքը։ Երբ այս բարձրաստիճան պաշտոնյան տեսավ Յոնգժոնգին, նա միայն գլխարկ էր կրում, իսկ նրա մարմինը ծածկված էր մի բարակ ծածկոցով։ Նա անօգնական ընկած էր տան հետնաբակում։ Երեխային հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ նա ներկայումս բուժվում է։ Ութամյա Յոնգժոնգը չի կարողանում խոսել և քայլել։

Cruelty: Yongzhong was so neglected, she developed a muscle-wasting disease, which has left her unable to walk. Doctors are hoping to help her get back on her feet

Բուժզննումներից պարզ դարձավ, որ երեխայի թոքերն ախտահարված են, մկանները՝ թերզարգացած։ Տևական ժամանակ անշարժության մատնված լինելու պատճառով երեխան չի կարողանում ինքնուրույն ոտքի կանգնել, և նրան մանկասայլակով են տեղափոխում։ Փոքրիկի հասակն ընդամենը 78 սմ է։ Թեպետ ներկայումս նրա կյանքին վտանգ չի սպառնում, նրա առողջական խնդիրները շատ լուրջ են։

Generosity: A fundraising drive has so far seen 27,000 yuan (£2,800) raised for her treatment through a local womens federation, the Red Cross and the civil affairs authority

Բժիշկները ծրագրում են ապագայում սրտի վիրահատության ենթարկել նրան, սակայն պարզ չէ, թե վիրահատությունը կոնկրետ երբ կլինի։ Բանն այն է, որ փոքրիկը դեռևս շատ թույլ է և կարող է չդիմանալ վիրահատության։ Երեխայի բուժման ու խնամքի ծախսերը հոգալու համար հաշվեհամար է բացվել, որին մոտ 5000 դոլար է փոխանցվել տարբեր բարեգործական կազմակերպությունների ու անհատների կողմից։ Երեխան չի կարողանում նորմալ սնվել, ուստի բուժքույրները ներարկումների շնորհիվ են ապահովում փոքրիկի վիճակի բարելավման համար անհրաժեշտ սննդամթերքի անհրաժեշտ քանակությունը։ Հիվանդանոցային երեքշաբաթյա բուժումից հետո Յոնգժոնգի քաշն ավելացել է 500 գրամով։ Սա արդեն իսկ դրական միտում է։ Աղոթենք փոքրիկի համար ու հուսանք, որ բժիշկների ու բարեգործների համատեղ ջանքերը ցանկալի արդյունքը կտան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել