A1plus.am-ը գրում է․
Մեկ-երկու ժամ առաջ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն իր կուսակից, քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանից զանգ է ստացել, որի ընթացքում պատգամավորը միայն հասցրել է լսել. «Մի խփեք, մի խփեք, ո՞ւր եք տանում»: «Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ պատվիրակության հետ ԼՂՀ մեկնած պարոն Բաբայանը նաեւ նշեց, որ անմիջապես կապ է հաստատել Արտակ Խաչատրյանի հետ ու փորձել պարզել` ինչ է կատարվել:
Նշենք, որ Արտակ Խաչատրյանը վերջին շրջանում ակտիվ մասնակցում ու ելույթ էր ունենում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին:
Պատգամավորը պատմեց նաեւ, որ դիմակավոր 3 անձ ավտոմատներով, Տոլստոյի փողոցի վրա գտնվող «Ծղոտներ» ռեստորանային համալիրի մոտ հարձակվել են Արտակ Խաչատրյանի վրա, ծեծելով նստեցրել սեւ գույնի ավտոմեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ