Interpress.am-ը գրում է․

Եթե մեկն ապրեր Ադրբեջանի նախագահի պաշտոնական թվիթերի շրջանակում, կմտածեր, որ Ադրբեջանը գտնվում է ուտոպիայում:«Ադրբեջանը մի երկիր է, որը հաջողությամբ գնում է ժողովրդավարության, ազատության, անկախության, առաջընթացի ու զարգացման ճանապարհով», – 2015 թվականի հունվարի 7-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Եթե հետևեք նրա թվիթերին, դուք կգտնեք ամենօրյա չափազանցումները: Ալիևի թվիթերի միջոցով տարածվող իրականությունը չի համապատասխանում  կեղծված ընտրությունների մասին հաղորդումներին, լրագրողների, քաղաքացիական հասարակությաոն և ակտիվիստների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին: Տասնամյակներ ձգվող այս երևույթը  վերջերս է հայտնվել  միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դա հնարավոր է դարձել  նավթի ու գազի արտադրությամբ Ադրբեջանի համաշխարհային ասպարեզում երևալու շնորհիվ:

Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, ինչն Ալիևը մոռանում է ընդգրկել իր թվիթերյան մենախոսություններում, վերջերս առաջացրել է ԱՄՆ պետքարտուղար Քերրիի մտահոգությունը: Երբ այդ հարցը  բարձրացվեց, Ադրբեջանի իշխանությունը ստուգումներ կատարեց ու փակեց Ազատություն ռադիոկայանի Բաքվի բյուրոն, հարցաքննեց նրա աշխատակիցներին, արգելեց նրանց մուտքը օրինական ներկայացուցչություն:

Ըստ Ազատություն ռադիոկայանի բյուրոյի, որը ֆինանսավորում է ԱՄՆ կառավարությունը, Ադրբեջանի դատախազությունը ,մինչև տարածքը կնքելը, առգրավվել էր իրենց փաստաթղթերն ու սարքավորումները: Քննադատությունը, որն այդպիսի արձագանք առաջացրեց, վերաբերում էր լրագրողների, մասնավորապես ազատազրկման ենթարկված հետաքննող լրագրողների և իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, նրա ամուսնու` Արիֆի և Խադիջա Իսմաիլովայի բուժմանը:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության Մակքեյնի ինստիտուտից Դեվիթ Կրամերը The Wall Street Journal-ում այդ ստուգայցը կոչել է «ուղղակի մարտահրավեր ԱՄՆ-ին»: Կրամերը նշել է, որ շատերը, օրինակ,  ԵԽ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլս Մույժնիեկսը և ՄԱԿ-ի մի քանի ներկայացուցիչներ, արձագանքել են դիկտատորի քմահաճ գործողություններին:

Բառերի պատերազմը բռնկվեց, երբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերն այդ ստուգայցը համարեց «թույլ, անպաշտպան կոռումպացված կառավարությունների և առաջնորդների վարքագիծ»: Բառերը, սակայն, բավարար չեն: Կրամերը հարց է տալիս.«Ինչու՟ է Ալիևի ռեժիմը կարծում, որ կհաջողվի խուսափել պատժից» և պատասխանում է. «Որովհետև մինչ օրս այդպես է եղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել