Տեսահոլովակ նկարելու արվեստը բավականին զարգացած է արտերկրում: Եվ տարեց տարի այն գնալով կատարելագործվում է ու նոր որակ ձեռք բերում: Սակայն որակի ձեռքբերման հետ միաժամանակ զարգացած երկրներում մեծ ուշադրություն են դարձնում տեսահոլովակի բովանդակությանը: Եվրոպական շատ երկրներում, օրինակ Շվեցիարիայում արգելված է բաց տեսարաններով տեսահոլովակների ցուցադրումը, իսկ հանրահայտ երգչուհի Մադոննան իր աղջկան արգելում է նայել իր տեսահոլովակներից շատերը: Ռիհաննայի "S&M" հոլովակը արգելված է 11 երկրում: Անգլիական BBC ռադիոն այս երգը մինչև երեկոյան յոթը չի պտտեցնում, YouTube-ը սահմանափակում է` +18: Իսկ MTV -ին մտածում է կլիպը փոխելու մասին, որպեսզի կարողանա այն ցուցադրել:
Իսկ հայկական տեսահոլովակները բավական չէ, որ երբեմն լինում են առանց բովանդակության, հաճախ էլ պարունակում են էրոտիկ տեսարաններ,ինչը ոչ արգելվում, ոչ էլ վերահսկվում: Ովքեր են դրանց ռեժիսորները, ովքերն են երգում այդ երգերը, և ինչ ազդեցություն են թողնում դրանք: Ում այլևս չենք ուզում տեսնել եթերում և ում թելադրած ճաշակը չենք ուզում ընդունել:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/2596.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել