Հյուսիսային Կորեայի աշխատանքային գաղութի նախկին բանտարկյալ Ջի Հյուն Փարքը բացահայտել է, թե ինչ զարհույրելի պայմաններում են պահվում այնտեղի բանտարկյալները։ Նա ասել է, որ իրեն ստիպել են մերկ ձեռքերով զուգարան լվանալ, սակայն դա դեռ ոչինչ։ Բանտարկյալներից շատերը սովից չմեռնելու համար առնետներով են սնվել։ Այս սոսկալի փորձառությունից հետո նա համոզվել է, որ ողջ Հյուսիսային Կորեան մի հսկայական բանտ է։

Tears: An emotional Ji-hyun broke down as she spoke about her past life and said: Really it was unspeakably bad. You could say the whole of North Korea is one big labour camp

Ջին առաջին անգամ հեռացավ Հյուսիսային Կորեայից 1990-ականներին, երբ երկրում համատարած սով էր։ Սովի տարիներին մոտավոր հաշվարկներով 4 միլիոն բնակիչ մահացավ։ 1996-1998 թթ. բազում մարդիկ մահացան։ Գնացքներն այնքան ծանրաբեռնված էին  դիակներով, որ ասեղ գցելու տեղ չկար:

Այդ ժամանակաշրջանում Ջին խնամում էր իր հիվանդ հորը։ Երբ նրա վիճակը սրվեց, նա արդեն չէր կարողանում խոսել ու ժեստերով էր հաղորդակցվում իր աղջիկների հետ։ Որոշ  ժամանակ անց նա դստերը խնդրեց թողնել իրեն ու քրոջ հետ միասին հեռանալ։ Ջին ստիպված էր թողնել մահամերձ հորը ու քրոջ հետ ապօրինի ճանապարհով Չինաստան մեկնել՝ սովից փրկվելու համար։ Ջին մինչ օրս չի կարողանում իրեն ներել այդ քայլի համար։ Նա ասում է. «Ես ինձ եսասեր երեխայի պես պահեցի»։ Սակայն իրականում պարզ էր, որ հայրը փրկվելու շանս չուներ, իսկ Ջին չէր կարող միայնակ օտար երկիր ուղարկել քրոջը։ Պարզվեց՝ այն մարդիկ, ովքեր օգնել էին Ջիին ու քրոջը Չինաստան հասնել, թրաֆիքինգով էին զբաղվում։ Նրանք փակի տակ էին պահում Ջիին, մինչ տարբեր տղամարդիկ գալիս էին նրան զննելու։ Ջիին պատրաստվում էին վաճառել այն տղամարդուն, ով առավելագույն գումար կառաջարկեր նրա դիմաց։ Մի տղամարդ Ջիին 750 դոլարով գնեց և  ստիպեց նրան ամուսնանալ իր հետ։ Նրանք որդի ունեցան, սակայն կարճ ժամանակ անց Ջիին դեպորտացիայի ենթարկեցին, իսկ որդին մնաց Չինաստանում։

Dynasty: Kim Jong-il (left) was the leader of North Korea when Ji-hyun was imprisoned. His son Kim Jong-un (right) is the current leader of the country

Հայրենիքում Ջիին բանտն էր սպասում. նրա միակ «հանցանքը» սովի մատնված երկրից փախչելու անհաջող փորձն էր։ Շուտով նա հայտնվեց Չհոնջինի աշխատանքային գաղութում։ Հարցազրույցի ընթացքում կինը նշել է.

Գաղութի բոլոր բանտարկյալները սովալլուկ են, և հիմա անգամ առնետ, օձ կամ վայրի բույսեր չեն մնացել, որպեսզի նրանք կարողանան ուտել դրանք։

Երբ Ջին ընդդիմացավ բանտի անմարդկային կանոններին, նրան ստիպեցին մերկ ձեռքերով՝ առանց սպունգի կամ խոզանակի, լվանալ կեղտոտ զուգարանները։ Նա այս դժոխքում ստիպված էր մի կլոր տարի անցկացնել։ Ներկայումս նա ազատության մեջ է, և «Amnesty» կազմակերպության «Բոլորովին այլ հարցազրույց»  (The Other Interview) փաստագրական կինոնկարում պատմել է իր և իր բանտակիցների կրած տանջանքների մասին։ Ջին մինչ օրս էլ չի կարողանում մոռանալ այն սարսափները, որոնց միջով ինքն անցնել է այդ տարիներին։

Devastated: Recalling the North Korean famine of the late 1990s, Ji-hyun said: A lot of people died between 1996 and 1998. The train station platforms were full of dead bodies

Մեզ անասունի պես բանեցնում էին։ Մեր աշխատանքային օրը սկսվում էր 4.30։ Ամռանը, երբ օրերն ավելի երկար էին, մենք աշխատում էինք մինչև երեկոյան 21.00։ Մենք միայն մութն ընկնելուց հետո կարող էինք դադարեցնել աշխատանքը, սակայն մեր տանջալից օրը դրանով չէր ավարտվում։ Մեզ ստիպում էին ասմունքել Աշխատավորների կուսակցության սկզբունքներն ու երգեր սովորել։ Այդ ժամանակ արդեն կեսգիշեր էր լինում։

Ջին հիշում է, թե ինչպես էին բարբարոս բանտապահներն իրենց ուղարկում սարերը, որպեսզի իրենք մաքրեին լեռնալանջերը։ Սովալլուկ կանայք հում ու հողոտ կարտոֆիլ էին ուտում, քանի որ դրանից ավելի լավ կերակրի հույս չունեին։ Երբ նրանց աչքով ընկնում էր կովերի ու շների կերը, դա իսկական խնջույք էր նրանց համար։ Կանայք ստիպված էին վազելով հողով լի սայլ քարշ տալ։ Մեկ այլ մղձավանջ հիշելով՝ Ջին պատմել է.

Եթե հանկարծ քեզ բռնացնում էին տակդիրդ լվանալիս, քեզ ստիպում էին գլխիդ կրել այն։ Արյունը ծորում էր դեմքիդ վրայով, իսկ դու պարտավոր էիր այդ միջոցին ներողություն խնդրել: 

Survivor: Today, Ji-hyun lives in Manchester with her partner and four children, where she is rebuilding her life after suffering in the labour camps

Ծանր աշխատանքից ուժասպառ Ջիի ոտքը փայտացել էր, ու նա ո՛չ աշխատել էր կարողանում, ո՛չ քայլել։ Տեսնելով, որ Ջին աշխատունակ չէ՝ նրան անպիտան իրի պես դուրս շպրտեցին գաղութից։ Ջին մի կերպ հասավ Չինաստան ու գտավ իր որդուն։ Քանի որ նա կացության իրավունք չուներ ու չէր կարող երկար ժամանակ մնալ այնտեղ, նա որդու հետ հատեց Մոնղոլիայի սահմանը։ Ջին ու որդին ստիպված էին մագլցել ցանկապատը, որպեսզի սահմանապահները չնկատեին նրանց ու նորից դեպորտացիայի չենթարկեին։ Մի անծանոթ մարդ օգնեց նրանց աննկատ մնալ սահմանապահների աչքից։ Հիմա այդ անծանոթը Ջիի ամուսինն է։ Նա ամեն հարցում օգնեց Ջիին։ Նրանք երեք երեխա ունեցան և հիմա իրենց երեք համատեղ երեխաների ու Ջիի որդու հետ միասին ապրում են Մանչեսթերում։ Անցյալի օրերն այժմ սոսկալի երազ են թվում նրան, ու նա աշխատում է մտքից ջնջել տանջալից հիշողությունները։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել