Պերմյակովի գործով զբաղվող հարգելի ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ, չե՞ք նկատում, որ ձեր մտքի թռիչքի ու աներևակայելի, նախանձելի ֆանտազիայի արդյունքում ծնված ապակողմնորոշող տեսակետներն առաջացնում են մարդկանց զայրույթն ու ծիծաղը: Ի՞նչ եք սկսել կառչել նրան Հայաստան ուղարկած Զինկոմիսարիատի որոշումից, դա բացահայտ կեղծիք է, որն առաջ է քաշվում Պերմյակովին ամեն կերպ հոգեկան հիվանդ կամ մտավոր հետամնաց սարքելու համար: Մի թե հարգարժան ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ մոռացել են օրեր առաջ իրենց իսկ կողմից գրված սցենարի այն դրվագները, երբ հայտարարում էին, որ հարցաքննվել են Պերմյակովի հետ ծառայող ավելի քան երեսուն զինվորներ, ովքեր միաբերան հավաստիացրել են, որ նա եղել է ադեկվատ տղա է, և նրա վարքում երբևէ չեն նկատել տարօրինակություններ: Եթե հիմա նրան ցանկանում եք դարձնել մտավոր հետամնաց կամ հոգեկան, ապա չե՞ք մտածում, թե ինչպես կարող են մեկ ամսից ավել նրա հետ ծառայող տղաները գոնե մեկ անգամ Պերմյակովի մոտ ձեր ասած հիվանդությունների նշաններ չնկատեին, դա բացառված բան է, գոնե խորհրդակցեք հոգեբույժների հետ և հետո ձեր ՍՑԵՆԱՐՆԵՐԸ մշակեք: Մտավոր հետամնացությունը նկատվում է մարդու մոտ նրա հետ հինգ րոպե շփվելու ընթացքում, ապա ինչպե՞ս նրան զենք վստահող սպաներն այդքան ժամանակ չնկատեցին այդ տղայի թերությունը: Այս ընթացքում տեսանյութեր տարածվեցին տարբեր լրատվական կայքերի և հեռուստաընկերությունների միջոցով, որտեղ Պերմյակովի հայրը, ընտանիքի անդամները, հարևաները և համագյուղացիները միաբերան բարձրաձայնում էին, որ նա հոգեկան խնդիրներ երբևէ չի ունեցել, եղել է միշտ հավասարակշիռ վիճակում: Դե ասեք, պարոնայք ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ այդ ոճրագործությունից հետո նա դարձավ հոգեկան ու մտավոր հետամնաց, կամ հիմա՞ պարզվեց, որ նրան Հայաստան ուղարկած Զինկոմն իմացել, բայց թաքցրել է այդ հանգամանքն այն դեպքում, երբ մեզ հայտնի հոդվածներից մեկում նույն այդ մարդն ասել էր, որ տղան եղել է բացարձակ առողջ: Կամ ինչպե՞ս է նա վեց ամիս ծառայել Ռուսաստանում, արժանացել պատվոգրերի, գերազանց գնահատականներ ստացել սերժանտական քննությունների ժամանակ, բայց նրա մտավոր հետամնացությունը ոչ ոք չի նկատել: Ու եթե Պերմյակովին պետք էր քաղաքացիական հագուստ՝ ծառայությունից փախչելու համար, դա ևս սցենարիստների կողմից հնարածն է: Նախ մեր երկրում նա ընդամենը 15000 դրամով կարող էր գնել քաղաքացիական հագուստներ (տաբատ և օրինակ սվիտր): Բայց այս ամենն ունենալուց հետո ու՞ր էր գնալու նա, չէ՞ որ Պերմյակովը ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում էր ծառայում: Հաաաա, մոռացա ձեր սցենարի ամենակարևոր ու սխալ մի դրվագ: Նա փորձել էր անցնել Հայ-Թուրքական սահմանը: Բայց հարգելի հետամնաց ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵր, ինչպե՞ս մտավոր հետամնաց մարդն այդքան բան կծրագրեր իր` ինչպես դուք եք փորձում ապացուցել` հետամնաց ուղեղով, որ անցներ այդ սահմանը, հիմա նա՞ է մտավոր հետամնաց, թե՞ դուք, այ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ: Անհարմար է, վերջացրեք այս ՍԵՐԻԱԼԸ, հանրությանը ներկայացրեք իրականությունը և մի նյարդայնացրեք զոհերի հարազատներին և ոզջ հայությանը: Իմացեք, որ հանրությունն ավելի գրագետ ու կիրթ է և ձեր ներկայացրած ամեն մի դրվագ համադրում է նախկինում ունեցած փաստերի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=718059888308552&set=a.116661731781707.20500.100003136427710&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել