Ինձ թվում ա՝ Ծառուկյանի երեկվա խորհրդաժողովը կազմակերպել էին Հանրապետականները կամ Դաշնակները։
-Մարդու ելույթում գրել էին՝ մենք ձևավորելու ենք նոր որակի իշխանություն, շուրջը նստեցրել էին վարկաբեկված, սպառված ու քաղաքական դիակի կարգավիճակ ունեցող դեմքերի: 
-Տեքստում գրել էին՝ կրթված, նոր արժեքային համակարգով երիտասարդների իշխանության բերելու մասին, անմիջապես նրա մեջքի հետևում նստեցրել էին լպիրշ պահվածքով ԵՊՀ-ից բողոքի ակցիայի մասնակիցների քշած ուռոդի:
-Գրել են՝ մեզ համար չկան ներքին թշնամիներ, բայց մի քիչ հետո որոշ «մեգաինտելեկտուալներ» սկսեցին խոսել կովի պտուկներից, Քարդաշյանի սելֆիից ու խորհրդաժողովի մասին նյութերն ապուշ վերնագրերով զարդարող այլ թեմաներից:
-էն անձնական միջոցներով բարեկեցություն ապահովելու ու բավարար նյութական միջոցներ ունենալու միտքն էնքան էին կրկնել, որ տպավորություն էր, թե հատուկ շրջանառության մեջ էր դրվել էդ թեզը՝ բոլորին հասկացնելու համար, որ էդ կոնսոլիդացիայի պատճառն ու շարժիչ միակ ուժը փողն ա:
Մի խոսքով՝ էդ խորհրդաժողովն իսկական դավադրություն էր ԲՀԿ-ի ու, հատկապես, Ծառուկյանի դեմ։ ՃՃ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել