Hartak.am–ը գրում է.
-Սիլվա, Դուք հայկական էստրադայի ամենահեզիկ- նազիկ երգչուհին եք: Ձեր բնավորությունն ու արտաքինը համընկնո՞ւմ են միմյանց:
-Չգիտեմ… Ես ներքուստ որքան ուժեղ, նույնքան էլ նրբազգաց մարդ եմ… Համենայնդեպս ես այն եմ, ինչ որ կամ։
-Գաղտնիք չէ, որ արվեստը Ձեր ընտանեկան բիզնեսն է: Նաև գաղտնիք չէ, որ գործընկերները երբեմն այս կամ այն հարցի շուրջ վիճում են: Ձեր միջև ևս վեճեր լինո՞ւմ են:
-Իհարկե,առանց տարաձայնությունների գործը գլուխ չի գա։ Ճիշտ է, ոչ բոլոր դեպքերում է այդպես լինում, բայց դա նորմալ երևույթ է, որը կարող է հանդիպել կյանքի յուրաքանչյուր ոլորտում։
-Հայտնի է, որ Ձեր հայրը ձեր ընտանիքի շարժիչ ուժն է: Նա ամենուր Ձեզ հետ է՝ նկարահանման հրապարակում, համերգային շրջագայությունների ժամանակ: Հարազատ մարդու այդպիսի ներկայությունից չե՞ք նեղվում:
-Հայրս ինձ համար ամենավստահելի պրոդյուսերն է: Իմ հայրն է միայն քնածս ժամանակ, մնացած դեպքերում գործընկերս է: Ես հորս վստահում եմ ամեն առումով, նա իմ մասին գիտի գրեթե ամեն ինչ: Թյուր է ժողովրդի մոտ ստեղծված այն կարծիքը, թե հայրս խիստ է իմ հանդեպ: Այդպես չէ, նա իմ պրոդյուսերն ու ամենալավ ընկերն է ու նրա ներկայությունը երբեք ու ոչ մի առումով ինձ չի խանգարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ