ՖԲ-ն արդեն կարծես թե դարձել է ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ N6։ Գրառումներ, մեկնաբանություններ ես կարդում ու ապշում։ Մեկը գրում է՝ «Տարիներ առաջ Մոսկվայում մի ղարաբաղցու հետ հանդիպեցի, լավ մարդ էր, իսկական ընկեր էր։ Մի ղարաբաղցի Քաբուլեթիում ինձ խաբեց, մեկին էլ Գորիսի ճանապարհին տեսա, ավտոյիս բենզինը պրծել էր, մի շիշ բենզին ուզեցի, չտվեց։ Ստացվում է, որ ամեն երեքից մեկը սրիկա է»։
Մի ուրիշն էլ թե՝ «Հայաստանցիները Ղարաբաղը քավության նոխազ են սարքում, որ ծախեն Ղարաբաղը»։
Երրորդը, չորրորդը, հինգերորդը... Կարդում ես ու մտածում՝ վերևում շնթռնած տականքի մեկը մի քար գլորեց ձորը, ու բոլորը համերաշխ իրար կոկորդ են կրծում։ Փոխանակ բռնեն ու քար գլորողին գրողի ծոցն ուղարկեն։ Իսկ սա նայում ու ինչպես Մեծն Թումանյանն է ասում. «Քեֆ է անում Քաջ Նազարն ու ծիծաղում է աշխարհքի վրա»։
Երկիրդ վաղուց անդունդի ծայրին է, քեզ արդեն կիսել են ու պատրաստվում են վերջին ջարդդ տալ։ Իրենց գողոնը պաշտպանելու, փրկելու համար նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի։ Ուրիշ ի՞նչ է պետք, որպեսզի վերջապես հասկանանք, թե որտեղ է բոլորիս ամենամեծ, ամենաստոր թշնամին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardges.ovyan/posts/678470622261944
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել