Ուրեմն էդ գյադի խելառ լինելու մասին վերապատմողներին հարցրեք՝ ինչու երբ ռուս լրագրողները գնացին իրենց տուն, մտան, ամբողջ կյանքը քրքրեցին՝ մանկապարտեզ, դպրոց, անուշ բալա, սոլնիշկա գտան, գտան, որ ախպերը դատված է եղել սպանության փորձի համար, ախպոր ջանդակի նակոլկեքը բացահայտեցին, հերն էս է, ընտանիքն էն է, ու դա տևեց դեպքից հետո 2 օր, ինչո՞ւ մեկը չիմացավ, որ հոգեբուժարանում է բուժվել իբր, թե նման բան լիներ, անգամ մտքներով անցներ՝ հարազատները հորինեին, պիտի կռահեին, որ շատ հարմար փրկության ճանապարհ է, պտի արագ զարգացնեին դեռ երեք շաբաթ առաջ, ոչ թե հիմա... Ռուսաստանի միլիցիք ու դատախազ-մատախազներն էլ էդ մասին բան չեն գտել ու էսօր են գտել, հա՞...
Ամենայն հավանականությամբ, բազարն ավարտվել է սերժիկների հետ, բազար էլ չի եղել, երևի ասել են՝ էս է գծագիրը, խելառ ենք հանում, վերջացավ, հարցեր չտաք մեզի... Հիմա նայեք՝ սպանությունը թամամ չլուսաբանած, ոստիկանությունների ապօրինությունների ու սադրանքների խոսք չասած ԶԼՄ-ները ոնց են ֆռռացնելու խելագարության վարկածը...