ՀՀ ՊՆ N... Զորամաս, 2010-ի ձմեռ... Պահակատուն... Հերթափոխը, ավարտելով իր հանգստի ժամը, հագնվում է, զինվում, պատրաստվում ու պահակատնից դուրս գալիս միաշարասյուն՝ դեպի սահմանված հերթապահության կետերը: Գառնահոտ տուլուպը հագս՝ ծանր ու մեծ գոտկատեղիցս, ձյան միջով քայլում եմ, էս հերթափոխս պետք ա իրականացնեմ ամենակարևոր օբյեկտում. շարքային Մամուլյանին վստահվել է զորամասի զենքի պահեստի պահպանությունը: Ամենահեռու, բայց հանգիստ պահակակետը, ոչ մեկ հավես չի անում գա, ստուգի ծառայությունդ։ Հերթափոխի արարողակարգը հավուր պատշաճի կատարելուց հետո ստանձնեցի պարտականությունս ու անցա ծառայության: Շվշվացնելով քայլում եմ փշալարերով տռապինկով, որ ամբողջ ինձ վստահված տարածքը վերահսկողության տակ պահեմ, որ ճիշտն ասեմ, ոչ թե որ կասկածում էի, թե հարձակում կլինի, այլ որ հանկարծ ստուգող չգա: Բարձրացա աշտարակի վրա, որ մի քիչ էլ էնտեղ կանգնեմ, հոգնել էի, թեկուզ հինգ րոպեից ավել կանգնեի, կսառեի, կգային, բահով կքերեին, կտանեին: Կանգնած եմ, մեկ էլ տապիկը ծնգաց.
-Մամուլյան, ուշադիր եղի, դիվերսանտ ա մտել տարածք, շուտ-շուտ կապ կտաս, 10 րոպեն մեկ կզանգես:
-Լսում եմ:
Մամուլյան ջան, Մամուլյան, մութ, ականակիր գիշեր, մենակ պռոժեկտրի լուսավորած տարածքում ա բան երևում, ես էլ էդ տուլուպը հագիս ո՞նց տաս րոպեն մեկ հելնեմ աշտարակի վրա: Մի անգամ հելա, երկուս, հորդորում են ուշադիր լինել, խուճապի չմատնվել: Այ մարդ, լինելու բանը լինում ա, ասեցի՝ նորմալ ա, շրջում եմ տարածքով, որ բան լինի, կզանգեմ, էլ չզանգեք: Մտքումս էլ ասում եմ՝ լինելու բանը լինում ա, Մամուլյան ջան, բայց լավ կլիներ՝ փամփուշտներդ բայեվոյ լինեն, սրանցով որ կոխես աչքը, կրակես, կարող ա բան չլինի, բայց շտիկնոժս էլ վ պրինցիպե կա, համ էլ գալուց հո գիտեիր, որ դրախտ չես գալիս )))) (դե մեր ժամանակ հազարից մեկ էր սահմանային միջադեպ լինում, ուսումնական փամփուշտ էին տալիս, որ հանկարծ միջանձնային հարաբերությունները զենքով չպարզեին, ապահովության համար էլի): Տենց էլ չմոտեցա տապիկին ու կապ չտվեցի, հերթափոխն եկավ, փոխվեցինք, նոր միայն պահակեկտում մաշկիս վրա զգացի, թե ինչքան էին անհանգստացել, երբ ես պոստին կանգնած էի ու կապ չէի տալիս: Դե դիվերսանտիկենք էլ եկան կամ չեկան, ֆռֆռացին, գնացին: Բայց հետաքրքիր զգացողություն էր՝ ռեալ վտանգ զգալ ու զգալ միաժամանակ, որ պարտավոր ես չվախենալ, քանի որ քեզ լուրջ բան ա վստահված: Հաստատ յուրաքանչյուր զինվոր հիմա գիտակցում ա իր պարտքը, ու ի տարբերություն մեզ՝ իրենք մարտական փամփուշտով են կանգնած հիմա:
Խաղաղ գիշեր պոստին կանգնած բոլոր տղերքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/900100286696470?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել