Orer.am-ը գրում է.
Բեռլուսկոնին և նրա սիրուհի Ռուբին: Ռուբին Բեռլուսկոնիի սեքս երեկոների մասնակիցներից մեկն է եղել: Իտալիայի նախկին վարչապետը հայտնի էր իր բազմաթիվ սեքսուալ կապերով, սակայն Ռուբիի հետ կապված պատմությունը իրական սկանդալ դարձավ, քանի որ աղջիկը անչափահաս էր:
1999 թվականին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովը սեքս սկանդալի գլխավոր հերոս դարձավ: Հեռուստաընկերությամբ ցուցադրվել էր մի տեսանյութ, որտեղ դատախազը երկու մրամնավաճառների հետ ժամանակ է անցկացնում: Այս սկանդալից հետո նա ազատվեց պաշտոնից: Խոսակցություններ են շրջանառվում, որ այս ամենը կազմակերպել էր Վլադիմիր Պուտինը:
Եվս մեկ աղմկահարույց սեքս սկանդալ: Համացանցում հրապարակվել էր Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Էնտոնի Վիների սիրային նամակը սիրուհուն: Նա նամակին կից իր սիրուհուն էր ուղարկել իր սեռական օրգանների լուսանկարները: Այս պատմությունից հետո նրա շանսերը քաղաքապետ դառնալու զրոյացան: