Razm.info-ն գրում է․

Այսօր՝ փետրվարի 5-ին ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը,  հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Միջադեպի հետ կապված այլ մանրամասները ներկայումս ճշտվում են։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել