Մոդել Էշլի Գրահամն այսպես կոչված «պլյուս չափսի» առաջին մոդելն է, ով հայտնվել է «Sports Illustrated» հայտնի ամսագրի շապիկին։ 26-ամյա լոնդոնցի մոդելը լողազգեստների ապրանքանիշ է գովազդում։ Հարցազրույցի ընթացքում մոդելն ասելն է.
Ես գիտեմ, որ իմ բարեմասնությունները գայթակղիչ են և ցանկանում եմ՝ մյուս կանայք իմանան, որ իրենց բարեմասնություններն էլ են գայթակղիչ։

Կարծես թե Էշլին առաջնորդվում է այն համոզմամբ, որ բոլոր կանայք գեղեցիկ են։ Նա չի սիրում ապրել ուրիշների սահմանած չափորոշիչներով։ Նա կարծում է, որ կարիք չկա բարդույթավորվել սեփական մարմնից և թաքցնել այն համեստ զգեստների մեջ։ Լողազգեստի գովազդը ստեղծվել է «Curves in Bikinis» արշավի շրջանակներում։ Արշավի նպատակն է աջակցել պլյուս չափսի հագուստ կրող կանանց ու բարձրացնել նրանց ինքնավստահությունը։ Կիպ ջինսեր, սեղմիաններով շապիկներ, ցածր գոտով անդրավարտիքներ, չէ՞ որ այս ամենը թելադրվում է մեզ նորաձևության արդյունաբերության հսկաների կողմից, իսկ ստանդարտից գեր կանայք չեն կարողանում իրենց համապատասխան հագուստ գնել խանութներում ու հաճախ ստիպված են լինում պատվիրել այն։ Բացի այդ, նորաձևության ամսագրերի շապիկներին և մարզահագուստի գովազդներում հայտնվում են բացառապես նիհար կանայք ու աղջիկներ։ Արդյունքում թյուր տպավորություն է ստեղծվում, ասես նորաձև և գայթակղիչ կարող են համարվել միայն նիհար ու փխրուն կազմվածքով աղջիկները։ Բացի տպագիր մամուլից, գովազդը հայտնվել է նաև տարբեր կայքերում ու հեռուստաէկրաններին տեսանյութի տեսքով։







