

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր սովորություն ունեն ուշ քնելու և որոնց քունն ընդհատվող է ավելի հաճախ են տառապում բացասական մտքերից այն մարդկանց համեմատությամբ, ովքեր վաղ են քնում:
Անցկացված հետազոտության նպատակն էր ուսումնասիրել կապը քնելու ժամի և կպչուն բացասական մտքերի միջև:
Հեղինակները կրկնվող բացասական մտքերը բնորոշում են որպես աբստրակտ կրկնվող մտքեր՝ բացասական փորձի և անձնական խնդիրների շեշտադրությամբ, որոնք դժվար է կառավարել:
Այսպիսի մտքեր ունեցող մարդիկ սովորաբար շատ անահանգստացած են իրենց անցյալով կամ ապագայով, իսկ այդ կպչուն մտքերը կարող են չափազանց հոգնեցուցիչ լինել:
Հետազոտության անցկացման համար հեղինակները խնդրեցին համալսարանի 100 ուսանողի լրացնել մի քանի հարցաթերթիկ և երկու համակարգչային առաջադրանք, որոնցով ստուգում էին տագնապի, բացասական մտքերի աստիճանը և հաճախությունը: Հաշվի էր առնվում նաև քնելու ժամը. ուսանողը բու էր թե արտույտ:
Պարզվեց, որ ուսանողներն, ովքեր ավելի ուշ և քիչ էին քնում ավելի շատ կրկնվող բացասական մտքեր ունեին:
Ըստ հեղինակների՝ ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ոչ լիարժեք քունը կարող է կապված լինել բացասական մտածողության զարգացման հետ, և կրկնվող նեգատիվ մտքերի հետ կապված հոգեկան շեղումներով մարդիկ պետք է փոխեն իրենց քնի գրաֆիկն ու փորձեն քնել ավելի վաղ և ավելի երկար ժամանակ հատկացնեն քնին:
Նյութի աղբյուր՝ http://doctors.am/hy/sleep-and-mind
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել