«Armenian Weekly». Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերըPanorama.am-ը գրում է.

«Armenian Weekly»  պարբերականը ներկայացրել է Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքից մի հատված, որտեղ պատմվում է Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի կողմից իրագործված ջարդերից փրկված մի աղջկա և նրա սերնդի պատմությունը: 

Ըստ այդմ` հեղինակը նշում է, որ մինչ 1915 թվականը Չունկուշ ավանը ավելի քան 10.000 հայերի տունն էր, իսկ երբ սկսվեցին օսմանյան թուրքերի կողմից հայերի ջարդերը, ավանի ողջ բնակչությանը քշեցին ու տարան Դուդան կոչվող կիրճ, իսկ այնտեղից էլ մահակներով ու սվիններով ուղղեցին դեպի անդունդը: 

«Մի մանկահասակ հայուհի` 10 տարին հազիվ բոլորած, կանգնած էր մահվան եզրին: Նա այդ օրը Չունկուշից տեղահանված խմբի մեջ էր, որը երթով շարժվում էր դեպի մահը: Աղջնակը գեղեցիկ էր և գրավել էր թուրք երիատասարդներից մեկի ուշադրությունը: Նրա կյանքը փրկեցին և 10 տարեկանում նա դարձավ թուրք զինվորականի հարսնացու»,- հեղինակի խոսքերն է մեջբերում պարբերականը: 

Հինգ տարի հետո, ինչպես նշում է հեղինակը, հայուհին Ասյա անունով աղջիկ երեխա է ունեցել, որին մեծացրել է Չունկուշ ավանում: 2014 թվականին Ասյան արդեն 95 տարեկան զառամյալ կին է, և հեղինակի դիտարկմամբ, Չունկուշի միակ հայը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել