Gold&Co բրիտանական ընկերությունը սահմանափակ քանակությամբ ներկայացնում է iPhone 5 մոդելը, որի պատյանը 24 կարատե ոսկուց է և նախատեսված է միայն բարձրաշխարհիկ մարդկանց համար: Նման յուրահատուկ կոնցեպտով այս սմարթֆոնն այժմ համարվում է լյուքս դասի հեռախոսների շարքում առաջատարներից մեկը։ Սմարթֆոնի սպիտակ մոդելը վարդագույն ոկուց է պատրաստված, որը կարելի է ձեռք բերել 5000 եվրոյով, իսկ սևը պատրաստման հիմքում ընկած է դեղին ոսկին, որի արժեքն է 4600 եվրո: Այս թոփ կարգի նոր հեռախոսներն ունեն 64ԳԲ հիշողություն: Ոճային և թանկարժեք այս հեռախոսները վածառքում կլինեն արդեն հոկտեմբեր ամսվա վերջում:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել