Տղաներին խորհուրդ է տրվում չկարդալ, քանզի մեծ է հավանականությունը, որ ավարտին կունենաք ժամանակի կորստի տհաճ զգացում։ Եվ հետաքրքիր էլ չի լինի։ Համ էլ շատ երկար է։
Աղջիկներ - ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ։
Երկարատև լինելու շանս ունեցող հարաբերությունները չպետք է բարդ լինեն։ Ինչքա՞ն ժամանակ մարդ կարող է նոն-ստոպ ռեժիմով բռնաբարել և իր, և ուրիշի ուղեղը։ Լավ, մի քանի ամիս, տարի, հետո՞... Վերջում հանդիսատեսը վերջնականապես բռնաբարված և անբավարարված՝ լուռ լքում է դահլիճը՝ թողնելով հերոսին հպարտ մենակության մեջ։ Այսպես կոչված «բարդ հարաբերությունները», շատ կներեք, ավելորդ ժամանակ ունենալու արդյունք է։ Դա ՍԽԱԼ հարաբերություններ են։ Լուրջ։ Դա նման է նրան, որ ամեն անգամ դու գնաս ավտոսրահ և սկսես Բենթլի և Ֆերրարի ուսումնասիրել, գնի կռիվ անել, այնինչ այն ամենը, ինչ դու կարող ես քեզ թույլ տալ, ընդամենը ապառիկով փոքրիկ Opel վերցնելու նախնական գումարն է։ Դու կարող ես ավտոսրահ գալ տարիներով, բայց քոնը Opel-ն է ու վերջ։ Դու կասես, որ Բենթլին միակ մեքենան է, որը սազում է քեզ, դու տառապյալ դեմքով այս ու այն կողմ կքայլես, կկոտրես ձեռքերդ, կփչացնես քո կյանքը, կհոգնեցնես մտերիմներին, բայց չես հասկանա, որ այն, ինչ քեզ հիմա պետք է, ամուր, ոչ թանկարժեք, հեշտ պահվող և Ա կետից Բ կետ ապահով տեղափոխող Opel-ն է։
Հարաբերությունները պետք է պարզ լինեն։ Կարևոր չէ՝ հանճար է նա, թե ավտոմեխանիկ, կարևոր չի՝ ինչպիսի կրթություն ունի, քանի լեզու գիտի, քանի ընկերուհի է ունեցել և կարողանում է արդյոք գրել բանաստեղծություններ. կարևոր է միայն այն, թե որքանով հարմարավետ ես դու քեզ զգում նրա կողքին։ Եթե նա հասցնում է քեզ դեպրեսիայի, եթե նրա հետ ոչ պակաս վատ է, քան առանց նրա, եթե դու գիտես, որ դուք ապագա չունեք, եթե նա բառացիորեն բռնաբարում է ուղեղդ, եթե սիրում է բոլոր նմանատիպ արտահայտությունները. «Ես պատրաստ չեմ» կամ «Մենք պետք է սպասենք» կամ «Ես պետք է մտածեմ» կամ «Ամեն ինչ այդքան հեշտ չի, էլի», ուղարկի նրան գրողի ծոցը։ Իսկ սիրել ես իրոք, թե նա ուղղակի քմահաճույք է եղել քեզ համար, դու կիմանաս շատ ավելի ուշ։ Այնպես որ, մեծ հաշվով ոչինչ չես կորցնում։ Սերն, ընդհանրապես, բնութագրման չենթարկվող իրավիճակ է։ Շատ հաճախ սիրո տեղ սխալմամբ ընկալում են ցանկությունը, հարգանքը, սովորությունը, նախանձը, թշնամանքը և շատ այլ բաներ ևս։ «Բարդ» հարաբերություններիցդ դու բացի գլխացավից ոչինչ չես շահում։ Եթե քեզ պետք է այդ գլխացավը, եթե առանց դրա ապրել չես կարող, ապա համարձակություն գտիր քո մեջ և խոստովանիր, որ քեզ ոչ թե հենց այդ տղամարդն է պետք, այլ հենց այս գլխացավը, որը դու ստանում ես նրա հետ շփվելուց։ Եվ սովորիր ստանալ այդ գլխացավն այլ բաներից։ Մեկ անգամ էլ. հարաբերությունները պետք է լինեն պարզ։ Ախր դուք այդ մարդու հետ դեռ պետք է երեխա ունենաք, կենցաղ վարեք, հյուր գնաք, շփվեք հարազատների հետ և ուղղակի ապրեք։ Եթե դու մտածում ես, որ այդ ժամանակ ամեն ինչ կփոխվի, ուրեմն դու շաաաաաաատ սխալվում ես։ Սկզբից մեզ պետք է բարձրահասակգեղեցիկխելացիհարուստռոմանտիկ, իսկ հետ մենք հասկանում ենք, մենք ԲՈԼՈՐՍ հասկանում ենք, որ մեզ պետք է հասարակ մի մարդ, ում վրա կարելի է հույս դնել, ով մեզ հետ կլինի ոչ թե էն ժամանակ, երբ պատրաստ կլինի, այլ միշտ։ Միշտ, հասկանու՞մ ես։ Այդ իսկ պատճառով էլ ՎՍՏԱՀԵԼԻ լինելն ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Ախր հենց նա է քեզ օգնելու կյանքի ամենադժվար պահերին, երբ մի քայլ այս կողմ, մի քայլ այն կողմ, ու ամեն ինչ կործանված է։ Դրա համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ևս ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Դու կուզես կիսել նրա հետ և ուրախությունը, և տխրությունը, հաղթանակները և պարտությունները, այդ պատճառով ԿԱՐԵԿՑԱՆՔԸ ևս շատ կարևոր է։ Դու նրան ոտքից գլուխ ճանաչելու ես, հասկանալու ես նրան առանց խոսքի, դուք անընդհատ կռվելու եք և հաշտվելու, քանի որ, ամեն դեպքում, նա ուրիշ մարդ է, և որքան էլ սովորելու եք իրար, ամեն դեպքում վեճերն ու անհամաձայնություններն անխուսափելի են, այդ իսկ պատճառով ՀԱՍԿԱՆԱԼԸ ևս շատ կարևոր է, առանց դրա ոչ մի կերպ։ Եվ դուք անընդհատ զիջելու եք իրար և մոռանալու եք շատ ու շատ սովորությունների մասին, և դա, իհարկե, ևս կարևոր է։ Դուք կսկսեք ընդունել կարևոր որոշումներ՝ միասին և առանձին, որոշումներ, որոնք հնարավոր է փոխեն կյանքի բնականոն ընթացքը, այնպես որ, ՄԻՄՅԱՆՑ ՎՍՏԱՀԵԼՆ անխուսափելի հատկություն է։ Մտածիր, երբ դու ավելի երիտասարդ էիր, դու ոչ մի նմանատիպ բանի մասին չէիր մտածում, այնպես չէ՞։ Դու ուզում էիր, որ նա գար քեզ մոտ սուպեր-պուպեր մեքենայով, նվիրեր ծաղիկներ և համբուրեր։ Եվ որ դու հիանայիր նրա անզուգական հագուկապով և թանկարժեք օծանելիքով։ Բայց իրականում այդ ամենն ընդհանրապես կարևոր չէ։ Թքած, գեղեցիկ է նա, թե ոչ, բարձրահասակ է, թե ոչ, չաղ է, թե նիհար. այն ամենն, ինչ պետք է դու իմանաս, դա այն գիտակցումն է, որ ահա այս մարդու հետ դու անցնելու ես և ջրի, և կրակի միջով, և որ քեզ նրա հետ շատ լավ է։ Եվ որ առանց նրա քեզ շաաաաաաաաատ ավելի վատ է, քան նրա հետ։ Եվ ես քեզ հավատացնում եմ. երբ մի քսան-երեսուն տարի հետո ետ կնայես, քո մեջ ոչինչ փոխված չի լինի այն ժամանակ, երբ կչափես նրա ջերմաստիճանը շրթունքներով (չնայած նա ընդամենը մեկ անգամ հազացել է), երբ կօգնես գրել կտակը (չնայած բժիշկն ընդամենն ասել է, որ նրան մի փոքր հանգիստ է պետք), և դուք կդադարեք խոսել այն թեմայով, թե «իսկ ու՞ր են տանում մեր հարաբերությունները», որովհետև ուր պիտի տանեին, դուք արդեն հասել եք. այ սա է սերը։ Սերը նախապես չեն հաշվարկում։ Երբեք։ Իսկ այդ քո «բարդ» հարաբերությունները... ըմմ, ավելի լավ չէ՞ գնաս որևէ ձեռքի աշխատանքի խմբակ։ Կամ որբերին օգնիր։
Թող քո խեղճ ուղեղը հանգիստ։ Առանց քո բարդ հարաբերությունների էլ ուղեղը լիքը գործ ունի։