www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Այն oրերին, երբ տիեզերական հետազոտությունները դեռ նոր սկսում էին, Ջոն Քենեդին այցելեց Քանավերալ հրվանդանում գտնվող ՆԱՍԱ-ի բազա: Նա այնտեղ հանդիպեց բազմաթիվ հայտնի գիտնականների և հետազոտողների: Նա հանդիպեց մարդկանց հետ, ում մեծագույն ձգտումը՝ տիեզերքի ուսումնասիրությունն էր և մի անգամ Լուսնի վրայով քայլելը: Նա շփվեց ադմինիստրատորների, հաշվապահների և շատ ուրիշ մասնագետների հետ, ովքեր իրենց ուժերն էին ներդնում որպեսզի այդ նախագիծը կյանք ստանա: Տղամարդկանց և կանանց հետ, ովքեր իրենց ճակատագրերի գնով համառորեն ձգտում էին դեպի նպատակը և հպարտ էին իրենց գործունեության առիթով:
Միջանցքով քայլելով դեպի իր լիմուզինը, նա հանդիպեղ աղբի կույտի վրա կռացած մի ալեհեր նեգրի, ում մի ձեռքում աղբի տոպրակ էր, իսկ մյուս ձեռքում՝ գոգաթիակ: Միգուցե դա շատերին ավելորդ թվա, սակայն Նախագահը քաղաքավարի հարցրեց նրան՝
— Իսկ Դուք ինչո՞վ եք այստեղ զբաղվում:
Ուղղելով մեջքը, հավաքարարը ուշադիր նայեց Նախագահի վրա և ձայնում հստակ զանազանվող հպարտության և սեփական արժանապատվության զգացումով պատասխանեց՝
— Նույնը, ինչ այստեղ գտնվող ցանկացած մարդ: Ես աշխատում եմ, որպեսզի հնարավոր դարձնեմ մարդու թռիչքը դեպի լուսին: Ահա թե ինչով եմ ես զբաղվում:
Ֆրենսիս Բեկոն «Ինքնանկար» 1969