Ձեզ թվում է, թե էլ ոչինչ չի կարող ձեզ զարմացնել օդնոկլասսնիկի որոշ հայ օգտատերերի առումով, բայց դուք սխալվում եք։ Ես ամեն անգամ նոր տաղանդներ ու «տաղանդի» նոր մասշտաբներ եմ բացահայտում ինձ համար այդ կայքում։ Եկեք թեթև մի էքսկուրս անենք ամենահիմար պրոֆիլներով։

Ազգային այս ողբերգության մասշտաբները պատկերացնելու համար ուղղակի տեսեք, թե ինչքան մարդ է գրանցվել արդեն շաբլոն դարձած օդնոկլասսնիկյան անվանումներով։

Այսինքն, օդնոկլասսնիկում մոտ 5000 հոգի կա, ով էնքան հպարտ ա, որ ինքը խուժան ա, որ մի հատ էլ անունն ա դնում, մի 3.500 հոգի պաթոլոգիկ տխուր ա (իսկ եթե ճիշտ կարդանք տրանսկրիպցիան՝ տՔՍուր ա) ու էս ամենից զատ, օդնոյում ոչ ավել, ոչ պակաս 19 լկտի (!) հրեշտակներ (!!!) կան...

Ուսումնասիրենք մի քանի պրոֆիլներ.

Շատ ակնառու է 89-ամյա Լկտի Մալչիկը, ում դեմքը կասկածելիորեն դորդ ջհար է հիշեցնում՝ դատելով պրոֆիլի նկարից, օդնոկլասսնիկյան հրապարակային ակտիվությունը մասնավորապես արտահայտվել է միակ ստատուսով. «Վախ հորս արև, էս ովքերեն դուել քո ախպերնել»։

Տքսուր Տղան կարծես թե հուշում է իր տքսուրության պատճառը։ Համաձայնվեք, ով էլ նման գալուբոյ կապիշոնով պրոֆիլի նկար ունենար, տխրելու լուրջ առիթ կունենար։

Կարճ, լակոնիկ և պատճառն ու հետևանքը ցուցադրող պրոֆիլ...

Եվս մի տքսուր ինդիվիդ, ով կամ չգիտի, թե ոնց է պետք ճիշտ գրել (գոնե լատինատառով) անծանոթուհի բառը, կամ էլ ինքը գիտությանն առայժմ անհայտ ինչ-որ անՑանՕԴուհի է...

Շատ-շատ տքսուր հայացք, ու որպեսզի հավատանք, Տքսուր Հայացք օգտատերը շատ թեմատիկ նկար է դրել պրոֆիլում։

16-ամյա այս պատանյակը ցանկանում է, որ իրեն այս կերպ դիմեն հավանաբար։ 

Դե օդնոն չէր լինի օդնո՝ առանց խուժան գազանների...

... Եվ Գազան Խուժանների... Հուշեմ, օրիգինալ թվալու համար կարող եք գրանցվել նաև Тakavin Xujan Gazan անվանմամբ։

Աստվածաբանության ու առհասարակ մարդկային բանականության տեսակետից բավականին հետաքրքիր է լկտի հրեշտակ եզրույթը։ Ես դրա ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Կոնկրետ տվյալ պրոֆիլի պարագայում կարող եմ ասել, որ թեև նկարը միկրոսկոպիկ չափերի է, դրանից կարելի է հետևություն անել, որ առնվազն արտաքնային տվյալներում ոչ մի հրեշտակային բան չկար։

Համ էլ հրեշտակները սեռ չեն ունենում։
 

Օյ...

Դե վերջացրու, գրողը տանի...

Ոնց հասկացա, լացող աչքերում երջանկությունը հայտնվել էր «Ինչպես հասկանալ հայ աղջիկներին» գրքի շնորհանդեսի ժամանակ։

Այս օգտատիրոջը կարելի է հասկանալ միայն կոնտեքստին հետևելով, ուստի, այդ սկզբունքով առաջնորդվելով, հասկանում ենք, որ նրա անունն է «Սերը սուտ ա», նա չգիտի ռուսերեն, իսկ դատելով նաև ստատուսից՝ նա չգիտի, որ ինքը ռուսերեն չգիտի...

14-ամյա իմաստուն կենսափիլիսոփան...

92-ամյա արքայազնը պնդում է, որ ինքն այնքան էլ կոնսերվատիվ հայացքների տեր չէ սեփական վարքում։

Լկտի Արքայադուստրը (հակված եմ համարելու, որ պրինցեսսա բառում թույլ տված նրա վրիպակը զուտ պատահականություն է, այլ ոչ թե գործողության կոչ) օրիգինալ է նկարների ընտրության հարցում։ Էհ, եթե էդ որակի վատ նկար էր պետք, ինչի՞ էր ադրբեջանական կայքից քաշում։

Բայց արքայադստեր կյանքի դրաման շարունակվում է, ու իր հաջորդ նկարում նա կամ կիսվում է մեզ հետ իր դժբախտ երջանկությամբ, կամ էլ հուշում է, թե ինչպես են իրեն սովորաբար տեղափոխում տրանսպորտով...

Համ գողական ա, համ լկտի սերնդի ներկայացուցիչ, համ հրեշտակ ա, համ էլ թարս восьмиконечник ունի... Հա, մեկ էլ շատ տպավորիչ կենսական դիրքորոշում, էղա՞վ (կամ էլ՝ իլա՞վ), այ ֆռայերներ...

Տքսուր Ստատուսներ օգտատիրոջ պրոֆիլի նկարը տեսնելիս ես միանգամից հասկացա, որ այլ ստատուսներ ակնկալել նրանից չի կարելի, ու միայն ստատուսները չեն, որ տխուր են նրա մոտ։

Այս խորիմաստ անվանմամբ օգտատերն այդպես էլ չի կիսվում մեզ հետ, թե ինչու էլ չի կարող ժպտալ, բայց փորձեմ մխիթարել նրան. օրինակ երգչուհի Նանան էլ էլ չի կարողանում չժպտալ, որովհետև դեմքն ուժեղ պոդծյաժկա է արել...

Չնայած այն հանգամանքին, որ էս մարդու ռուսերենի իմացության ինդեքսը կազմում է 0 ամբողջ, ողջունելի է այն փաստը, որ մարդը թեկուզ սխալ, բայց փորձել է հոլովներ կիրառել։ Թերևս մի անհասկանալի բան մնաց ինձ համար. հիմա ինքը Մոսկվայո՞ւմ է ապրում, թե՞ Ռուսաստանում ինչ-որ տեղ դիմակով է ապրում...

Դե ո՞նց ասեմ... մի տեսակ տարակուսում եմ, թե արդյոք էն, ով քո կողքին ա կամ եղել ա, արժանի էր դրան... համենայն դեպս, 5 հոգի արժանի ա էդ բախտին...

Մարդն էսքան չարչարվի, ուրիշին խնդրի, որ իր տեղը սենց օրիգինալ անուն գրեն, մենք էլ մտնենք ու զարմանանք, որ ինքը համ հայերեն, համ անգլերեն, համ էլ ռուսերեն գիտի ու... ինքն իրա «HAYAC VAXT»-ով պալիտ լինի, որ ինքը չի հեղինակը... է՜հ...

Ու սա ընդամենը չնչին տոկոսն ա էն ամենի, ինչ ներկայացված ա նարնջագույն այդ կոյուղում, ժողովուրդ ջան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել